19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ծառուկյանն ու ԲՀԿ 2 պատգամավոր դեռ այն ժամանակ դեմ են եղել

՛՛Քննարկվել է պարտադիր լինելու համակարգը, սակայն ինչու չեք հարցնում՝ ինչու է այն ժամանակ քննարկվել համակարգը, որ հիմա է ընդունվելու՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչու ԲՀԿ-ը կոալիցիայի մաս կազմած տարիներին չէր քննադատում Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, իսկ այսօր քննադատում է:

Մելքումյանը շեշտեց, որ կուսակցության  ղեկավար Գագիկ Ծառուկյանն ու ևս երկու պատգամավոր ներկա են եղել համակարգի քննարկմանը դեռ տարիներ առաջ, ու ասել են, որ խնդիր կա պարտադիր բաղադրիչի հետ կապված:

՛՛Մեզ այդ քննարկմանն ասացին, որ պարտադիր բաղադրիչը կքննարկվի հետո: Այն ժամանակ ենթադրվում էր, որ 2014-ի դրությամբ հաղթահարված կլինեին ճգնաժամային երևույթները, ենթադրվում էր, որ աղքատության մակարդակն իջնելու է, տարեկան տասը տոկոսի ներդրումներ պիտի լինեն՛՛,-ասաց նա: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ