Զրահամեքենաներ են բերվել Կիեւ /վիդեո/

Կիեւի կենտրոնական Գրուշեւսկու փողոց զրահամեքենաներ են բերվել: Հատուկ ջոկատայինները հետ են մղել ցուցարարներին Գրուշեւսկու փողոցից եւ գրավել են Եվրոպական հրապարակը, փոխանցում է INTERFAX.RU-ն: Համաձայն շրջանառվող լուրերի` իշխանությունը պլան է մշակել, որի համար նախատեսվում է ներգրավել ուժային կառույցների հազարավոր աշխատակիցների: