09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2014

Էրեբունիում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքների հետ կապված, ս.թ. հունվարի 24-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան, Խաղաղ Դոնի, Ավանեսով փողոցների ու նրբանցքների, Էրեբունի հիվանդանոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   «Երևան Ջուր» ՓԲԸ

Եվրամայդանը դիմել է հայ համայնքներին

Նախօրեին լուրեր են տարածվել, որ Եվրամայդանում հայտնվել են հայ սադրիչներ` ի պաշտպանություն Յանուկովիչի, ովքեր վանկարկում են՝ “Ֆաշիզմը չի հաղթի”: Այս առթիվ Եվրամայդանը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ սադրիչները իրենց հետ բերում են նաև մի խումբ երիտասարդ հայերի՝ սադրիչ գործողություններ իրականացնելու համար: “Հայերին կոչ ենք անում թույլ չտալ, որպեսզի նրանց երեխաները նման մարդկանց կողքին […]

Մայդանում լրագրողին պայթեցրել են ուղիղ եթերում /վիդեո/

՛՛Եվրամայդանում՛՛ կրքերը հատում են վտանգավորության սահմանը: Արդեն երրորդ զոհի անունն է հրապարակվում: Նախօրեին այստեղ լրագրողին պայթեցրել են ուղիղ եթերում: Հիշեցնենք, մահացածներից մեկը հայազգի Սերգեյ Նիգոյանն է, ով վիրավորվել է գլխին եւ վզին ստացված կրակոցներից: Հավելենք, որ մինչեւ երեկ ուկրաինական իշխանությունները կտրուկ գործողությունների չէին անցնում ցուցարարների դեմ: Սակայն հունվարի 21-ից նախագահ Յանուկովիչի սթափության կոչերին զուգահեռ հրահանգ […]

Այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է /վիդեո/

Այսօր հայ կոմպոզիտոր եւ դաշնակահար, Խորհրդային Միության եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է։ Առնո Բաբաջանյանը ծնվել է Երեւանում, 1921 թվականի հունվարի 22-ին։ Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Նա ստեղծագործել է տարբեր ոճերով: Խորհրդային լավագույն ֆիլմերից շատերում հնչում են նրա հեղինակած կատարումները։ Առնո Բաբաջանյանը մահացել […]

Ասադը չպետք է մտնի Սիրիայի անցումային կառավարություն. Քերի

ԱՄՆ պետքարտուղարՋոն Քերին Սիրիայի հակամարտության խաղաղկարգավորմանն ուղղված “Ժնեւ-2” միջազգային համաժողովի բացման ժամանակ հայտարարել է, որԲաշար Ասադը չպետք է մտնի Սիրիայի անցումային կառավարությքան կազմի մեջ, գրում է РИА Новости-ն: “Անցումային կառավարության կազմ չպետք է մտնեն մարդիկ, ովքեր կողմերիցմեկնումեկին չեն գոհացնում”,- ասել է Քերին:

Քաղաքական ագրեսիվ տարի` կա պատերազմի հավանականություն.աստղագետ/վիդեո/

Պատմաբան, աստղաբան, չինական մետաֆիզիկայի մասնագետ Աննա Հախվերդյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց փայտե կապույտ ձիու տարում Հայաստանում սպասելիք իրադարձությունների մասին: Անդրադառնալով քաղաքական սպասվելիք զարգացումներին, աստղաբանը մասնավորապես նկատեց, որ այս տարի իշխանությունը վերահաստատելու է իր դիրքերը. ”Ղեկավարները այս տարի դրսևորելու են ագրեսիվ քաղաքականություն: Շատ ակտիվ իրադարձություններով լեցուն տարի է սպասվում թե քաղաքական, թե տնտեսական տեսակետից: Բարձր […]

Կիեւում երրորդ ցուցարարն է սպանվել

  Ուկրաինական լրատվամիջոցները նշում են, որ Կիեւում ոստիկանների ու ցուցարարների միջեւ բախումների արդյունքում երրորդ մարդն է մահացել տեղեկացնում է Газета.Ru-ն: Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը դեռեւս չի հաստատել այս տեղեկատվությունը, սակայն տեղի լրատվամիջոցները գրում են, որ երրորդ զոհը 30-35 տարեկան տղամարդ է, ով մահացել է գլխին կրակոցի հետեւանքով: Հիշեցնենք, որ արդեն երկու զոհի մասին լուրերը հաստատվել […]

՛՛Հաճախ մեզ օգտագործում են կուսակցությունները՛՛

 ՛՛Մեզ հաճախ մեղադրում են, շատ ժամանակ մտածում են, որ այս կամ այն ուժն ենք ներկայացնում: Ասում են, որ մինչև  մեր գրպանին չեն կպնում, մենք չենք միանում պայքարին, մենք պարզապես խայծ ենք, որ հասարակության մեջ հետաքրքրություն առաջանա՛՛,-ասօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը, ով ևս միացել է ընդդեմ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնությանը: […]

Փնտրվում է…

Ուշադրություն, խնդրում են օգնել… Փնտրվում է Էդիկ Աբելի Մադյանը, ծնված 1940թ-ին, բնակության վայրը՝ Տավուշի մարզ, գյուղ Այգեձոր (նախկին Շամշադինի շրջան): Հունվարի 20-ին, ժամը 04-ի սահմաններում, դուրս գալով Ծերեթելի 6-րդ հիվանդանոցից, հիվանդը կորելէ: Վիրահատությունից հետո առաջացել են որոշակի խնդիրներ՝ հիշողության հետ կապված: Տեսնողներին խնդրում ենք հայտնել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 093 98 83 82, 093 13 11 74 հեռախոսահամարներով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի