28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

՛՛Հաճախ մեզ օգտագործում են կուսակցությունները՛՛

 ՛՛Մեզ հաճախ մեղադրում են, շատ ժամանակ մտածում են, որ այս կամ այն ուժն ենք ներկայացնում: Ասում են, որ մինչև  մեր գրպանին չեն կպնում, մենք չենք միանում պայքարին, մենք պարզապես խայծ ենք, որ հասարակության մեջ հետաքրքրություն առաջանա՛՛,-ասօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը, ով ևս միացել է ընդդեմ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնությանը:

Նախաձեռնությանը միացած ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը հավելեց, որ երբ տրանսպորտի թանկացման դեմ պայքարը եղավ, ինքն զգաց, որ հայտնի անձանց մանսակցությունը օգուտ է տալիս պայքարի դրական հանգուցալուծմանը: ՛՛Երբ զգում ես, որ քո ձայնը կարող է տեղ հասնել, ուզում ես օգուտ տալ՛՛,-նշեց նա:

Բանախոսները շեշտեցին, որ իրենց հաճախ մեղադրում են, որ անձնական շահեր ունեն, որևէ կուսկացությանն են հարում և այդ պատճառով են դուրս եկել պայքարի, սակայն դա այդպես չէ:

՛՛Հաճախ մեզ օգտագործում են կուսակցությունները, որևէ քաղաքական ուժ միանում է պայքարին, ու ստացվում է, որ դու ծառայում ես իրենց նպատակներին՛՛: Նա նաև ասաց, որ հեռացել է հունվարի 18-ի հանրահավաքից, երբ սկսել են հնչել կուսկացական կարգախոսներ:

 ՛՛Ցանկացած հավաք միանգամից կուսակցականացվում է, նրանց մեջ կան լիդերի կարգավիճակ ունեցող երիտասարդներ, որ դեպի իրենց կուսակցությունն են տանում: Երբ կուսակցական պայքարն է  խառնվում, հաստատ տապալված է այդ պայքարը՛՛: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ