24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Կամո Արեյանը չի տեսնում

Լրագրողների հետ հանդիպմանը Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը խոսելով բազմաբնակարանային շենքերի, բակային տարածքների բարեկարգման մասին նշեց,  որ անցած տարի  400 բակային տարածքներ  կարգի  են բերվել և հանձնվել բնակիչներին։

 “Բակային տարածքները մեր ուշադրության կենտրոնում է։ Մենք խաղահրապարակներ, զրուցարաններ, ենք կառուցում, բակերում ցայտաղբյուրներ և նստարաններ ենք տեղադրում”,-փաստեց  Կամո Արեյանը։

 Նա հավաստեց, որ  քաղաքապետարանը  բակային տարածքները ազատում է  ավելորդ շինություններից․ ”Այնպես ենք անում, որ բակային տարածքներում շինություններ չլինեն, լինի որքան հնարավոր է ազատ և կանաչ տարածք”։

Հարցին, թե բակային տարածքները կենտրոնում վերացել են, մասնավորապես՝ Սայաթ-Նովա 10 հասցեում բակային տարածքի հաշվին “Լարկո գրուպի” կողմից  հյուրանոցային համալիր է կառուցվում փախքաղաքապետը  պատասխանեց․ “Սայաթ-նովա 10 հասցեում ավելորդ շինարարություն տեղի չի ունենում։ Այնտեղ ի՞նչ ավելորդ շինություն եք գտել ես չգիտեմ և չեմ տեսնում”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ