ԲՀԿ-ը կսատարի՞ Քոչարյանին 2018-ին
”Ես չեմ թաքցնում իմ զորակցությունը, գտնում եմ, որ նա բավական ծանրակշիռ պետական-քաղաքական գործիչ է, արդյունավետ կառավարել է երկիրը, կատարյալ չի եղել ոչ մի բան, գիտեմ՝ ինչ կամք է դրսևորել երկրի կառավարման տարիներին՛՛,-Henaran.am-ի հարցին, արդյոք ԲՀԿ-ը կսատարի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, եթե վերջինս որոշի առաջադրվել 2018-ի նախագահական ընտրություններում: Նշենք, որ նման կարծիք հայտնել են որոշ քաղաքական գործիչներ:
Մելքումյանը նշեց, որ Քոչարյանը պետք է որոշի առաջադրվել, թե ոչ: Միաժամանակ շեշտեց, որ մինչև 2018-ը շատ բան հնարավոր է փոխվի՝ ՛՛ նկատի ունեմ սոցիալ-տնտեսական վիճակը՛՛:
Ինչ վերաբերում է Քոչարյանի հայտարարություններին, Մելքումյանի խոսքով՝ Քոչարյանն իրավունք ուներ խոսելու: ՛՛Միգուցե ավելի շուտ պետք է արտահայտվեր՛՛: