19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վարդան Ղուկասյանի որդին սպառնացել է Բալասանյանին. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է, որ երեկ Գյումրիից տեղեկություն են ստացել, որ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին’ Ապարտակ Ղուկասյանն իր ընկերների հետ մեքենաներով մոտեցել է քաղաքապետ Աամվել Բալասանյանի առանձնատանը, նրա հասցեին հայհոյանքներ եւ ն սպառնալիքներ հնչեցրել:

“Ըստ նույն աղբյուրների, կրտսեր Ղուկասյանը եւ յուր խումբը զինված են եղել, իսկ Սպարտակ Ղուկասյանը սպառնացել է “խփել տալ” Բալասանյանին: Գյումրեցիները մեզ հետ զրույցներում նշում էին, որ նման մի դեպք էլ տեղի է ունեցել 2012 թվականին, որը, սակայն, անհետեւանք է մնացել: Հաշվի առնելով, որ Գյումրիի քաղաքապետի առանձնատունը հսկվում է տեսախցիկներով, երեկ Սամվել Բալասանյանի խոսնակ Զոհրապ Եգանյանին  հարցրեցինք՝ արդյո՞ք Բալասանյանը իրավապահներին է ներկայացրել դեպքի տեսագրությունը:

“Սամվել Բալասանյանը Հայաստան է վերադարձել երեկոյան եւ նշված տեղեկությանն ականատես չի եղել: Տան մերձակայքում իսկապես կան տեսանկարահանող սարքեր եւ տեսագրությունը դիտելուց հետո միայն կկարողանանք հետագա քայլերի մասին խոսել”,- պատասխանեց Եգանյանը”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ