22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հարգարժան տիկին պատգամավոր, բայց երևի ցինիզմն էլ սահմաններ ունի չէ՞…

Երևանի նախկին ոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան հանրագրում անդրադարձել է “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին.

“Պադոշ”, բայց էդքան “պադո՞շ”…Մարդ ինչքան պետք է առնվազն տարօրինակ կամ չգիտեմ ինչ լինի, իրեն ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախկին անդամ դարձնող ԱԺ նախագահին խնդրի, որպեսզի Ստրասբուրգ մեկնելու համար խորհրդարանի միջոցներից գումար տրամադրի …

ԱԺ նախագահն էլ պետք է գումար տրամադրի, որ Զարուհի Փոստանջյանը մասնակցի Ստրասբուրգում կայանալիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին ու լալահառաչ բողոքի ԱԺ նախագահից, Հայաստանի իշխանությունների՞ց…Որպեսզի բարձրացնի հայկական պատվիրակության լեգիտիմության հա՞րցը…

Հարգարժան տիկին պատգամավոր, բայց երևի ցինիզմն էլ սահմաններ ունի չէ՞… Բավարարվի Տավթի համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցի նորանշանակ դասախոս Միխեիլ Սահակաշվիլու դասախոսություններով…

Եթե այդքան քաջ ես, դասախոսության ժամանակ բատոնո Միշայից հարցրու Ջավախքից, Վրաստանի հայկական եկեղեցիների, գերեզմանոցների պահպանությունից, թուրք-մեսխեթինցիների վերաբնակեցումից, հայկական դպրոցներից, աղավաղված ուսումնական ծրագրերից…

Հանուն Ջավախքում ապրող մեր հայրենակիցների` հանգիստ գոռա, լեզու, միջնամատ ցույց տուր, նստացույց արա, հիշացրու նրա կնամոլության մասին խոսակցությունները, լսարանի բանալին գողացի, ձախողի դասընթացները չկարողանա դասախոսություն անցկացնի: Մեկա դրա մեծ փորձն ունես Հայաստանում…

Հա’, վերջում էլ կդիմես, որ քեզ մեծահոգաբար գերազանց գնահատի…

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ