11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

“Էլիտ Շանթ”-ը տուգանվել է. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է, որ իրենց հայտնի դարձավ, որ “Էլիտ Շանթ” ՍՊԸ-ն վերջերս տուգանվել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի կողմից։

“ՍՊԸ-ի տնօրեն Վալերիկ Սարիկյանը Հայաստան է ներմուծել 2124 կգ ապրանք, սակայն մաքսային մարմնին անհրաժեշտ փաստաթղթեր եւ տեղեկություններ սահմանված ժամանակում չի ներկայացրել։ Արդյունքում ընկերությունը տուգանվել է 50.000 դրամով։

Հավելենք, որ “Էլիտ Շանթ”-ը պատկանում է Վարշամ Ղարիբյանին, որը ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հովանավորյալն է։ Այս լուրը հետաքրքիր է այն առումով, որ կարծես թե Աղվան Հովսեփյանի ազդեցիկ զանգերը սկսել են կորցնել իրենց ուժը, եւ ՊԵԿ-ը հանդգնել է տուգանել Վարշամ Ղարիբյանին։ Հետաքրքիր է՝ ինչ կլինի, երբ արդեն ձեւավորվի քննչական մարմինը”,- գրում է թերթը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ