22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պատրաստվում են գործադուլի՞. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ “Գրանդ Տոբակո” ըն­կերության մամուլի խոս­նակ Վահրամ Բրուտյանը երեկ «Ժամա­նակի» հետ զրույցում հերքեց մամուլում հայտնված այն տեղեկատվությունը, թե “Մասիս տոբակո”-ի աշխա­տակիցները պատրաստվում են գործադուլի, եւ որ նրանք մի քանի ամիս չեն վճարվել իրենց արտաժամյա աշխա­տանքի դիմաց:

“”Այդ ամբողջ ինֆորմացիան սուտ է եւ հե­րյուրանք: Հրապարակված որեւէ տեղեկություն չի համա­պատասխանում իրականու­թյանը”, – մեզ ասաց: Բրու­տյանը: Բրուտյանից հետաքրքրվեցինք’ հիմա աշ­խատակիցներն արտաժա­մյա աշխատե՞լ են, եւ արդյոք խոստում եղե՞լ է, որ դրա դի­մաց կվարձատրվեն: Բրու֊տյանը, սակայն, մեր բոլոր հարցերին նույն պատասխա­նը տվեց. “Ես նորից պնդում եմ, որ այդ ամբողջը միասին չի համապատասխանում իրականությանը”: Մինչդեռ մեր տեղեկություններով’ երեկ առավոտյան “Մասիս տոբակո”-ի աշխատակիցնե­րը ժողով են հրավիրել’ որո­շելու իրենց հետագա անե­լիքները եւ հստակեցնելու գործադուլի հարցը”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ