08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2013

Մաքսային միությանն անդամակցումը չի հակասում աշխարհի այլ ուժային կենտրոնների հետ ՀՀ համագործակցության խորացման գործընթացին.ՕԵԿ

Երեկ ուշ երեկոյան տեղի է ունեցել <<Օրինաց երկիր>> կուսակցության քաղաքական խորհրդի հեթական նիստը` կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ: Քաղխորհրդում քննարկվել են 03.09.2013թ. Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետության` Մաքսային միությանը անդամակցելու, անվտանգության, տարածաշրջանային գործընթացների, հայ-ռուսական տնտեսական, ռազմատեխնիկական, հումանիտար […]

“Հայաստանի ինչին էր պետք Մաքսային միությունը”. ռուս քաղաքագետների գնահատականը

Քաղաքագետ Ալեքսանդր Կնյազեւը, անդրադառնալով Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշմանը, նշում է, որ Հայաստանն առանց այն էլ տնտեսական եւ ռազմական ոլորտում սերտ կապված է Ռուսաստանի հետ: Եվ նման պարագայում Ռուսաստանը կարիք չուներ պնդել առաջիկա ինտեգրման վրա, հատկապես, որ Մաքսային միության գործունեության վրա Հայաստանի անդամակացությունն էական ազդեցություն չէր ունենալու, հաղորդում է lenta.ru-ն: Քաղաքագետ Անդրեյ Էպիֆանցեւն էլ, մեկնաբանելով […]

Բարդ իրավիճակում ՀՀ-ն ճկունություն ցուցաբերեց

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, անդրադառնալով ՀՀ Մաքսային միությանը անդամակցելու մտադրությանը, հայտարարեց, որ«Մաքսային միությանը միանալու ՀՀ որոշումը ամենևին չի նշանակում Եվրոպական միության հետ մեր քաղաքական երկխոսության դադարեցում կամ ընդհատում»: Ավելի ուշ Եվրոպական Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակեց Բրյուսելի հայտարարությունը, որտեղ, հաշվի առնելով Հայաստանի կայացրած որոշումը, ԵՄ հետ ազատ առևտրի գոտում Հայաստանի ներգրավումն ու ԱՊՀ շրջանակներում տնտեսական […]

Պահանջում են անհապաղ ազատ արձակել Արմեն Չախալյանին

Արմեն Չախալյանի պաշտպանության կոմիտեն այսօր տարածել է հայտարարություն, որի մեջ ներկայացվում է ջավախքահայության պահանջը. 2013թ. հունիսի 28-ին Նինոծմինդայի շրջանի Գոնդուրա գյուղում տեղի ունեցած միջադեպի ժամանակ հատուկ ջոկատայինների կողմից ձերբակալվել է ջավախքահայ քաղաքական գործիչ, նախկին քաղբանտարկյալ Վահագն  Չախալյանի եղբայր՝ Արմեն Չախալյանը: Հունիսի 30-ին Արմեն Չախալյանին մեղադրանք առաջադրվեց Վրաստանի ՔՕ 239-րդ հոդվածով (խուլիգանություն): Որպես խափանման միջոց նրա […]

Բոլոր երկրները իրավունք ունեն ընտրել տնտեսական ինտեգրման և զարգացման սեփական ճանապարհը. ԱՄՆ արձագանքը

Բոլոր երկրները իրավունք ունեն ընտրել տնտեսական ինտեգրման և զարգացման սեփական ճանապարհը՝ համաձայն իրենց ազգային շահերի: “Ազատություն” ռադիոկայանի Վաշինգտոնի թղթակից Ռիչարդ Սոլաշին այդ մասին ասել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի պաշտոնյան, որը չի ցանկացել հրապարակել իր անունը:  Մեկնաբանելով Մաքսային միությանը անդամակցելու և Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի որոշման մասին նախագահ Սերժ Սարգսյանի՝ Նովո Օգարյովոյում արած հայտարարությունը՝ ԱՄՆ-ի […]

՛՛Պուտինը ոտքերը կսրբի ձեր վրա՛՛ … ԱԱԾ պետի արձագանքը /վիդեո/

Այսօր նախքան կառավարության նիստի մեկնարկը լրագրողները փորձեցին շենք մտնող նախարարներից հետաքրքրվել, թե ինչպես են վերաբերվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը միանալու հայտարարությանը: ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը առանց որևէ բան ասելու մտավ կառավարության շենք: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողներին խնդրեց “քաղաքավարություն ունենալ ու թողնել անցննել”: ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանն էլ հայտարարեց, որ երկու ամիս առաջ […]

Վարչապետի հանձնարարականը նախարարներին

Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ երեկ հրապարակված Համաշխարհային մրցունակության զեկույցին, որտեղ Հայաստանը երեք կետով բարելավել է իր դիրքերը: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ համաշխարհային մրցունակության զեկույցը ներկայացնում է աշխարհի տարբեր երկրների մրցունակությանը չափը: ՛՛ Երեք ցուցանիշներ պատկանում են մրցակցության ոլորտին: Առաջին ցուցանիշը տեղական մրցակցության ուժգնության ցուցանիշն է, որի գծով […]

Ինքնասպանության փորձ կատարած Գուրգեն Մարգարյանի հորը վիրահատել են

Ռամիլ Սաֆարովի կողմից Հունգարիայում  կացնահարված Հայաստանի զինված ուժերի  սպա Գուրգեն Մարգարյանի հայրը՝ Արտուշ Մարգարյանը այսօր ինքնասպանության փորձ է կատարել, նրան տեղափոխել են “Մալաթիա” բժշկական կենտրոն: Կենտրոնի բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը Henaran.am-ի հետ զրույցում հաստատեց , որ Արտուշ Մարգարյանը այսօր տեղափոխվել է հիվանդանոց ստամոքսի շրջանում ունեցած խորքային վնասվածքներով: Նա արդեն վիրահատվել է և վիճակը կայուն է գնահատվում: ՀՀ […]

Կոմիտաս 5-ը կրկին պաշարվել է / ֆոտո, վիդեո /

Այսօր առավոտյան կրկին լարված իրավիճակ է Կոմիտաս 5-ում: Հիշեցնենք, այստեղ կառուցվում է բարձրահարկ շինություն, և հարակից շենքերի բնակիչները բողոքի ակցիաներ են կազմակերպում: Ըստ բնակիչների` բողոքի ակցիաներից հետո շինարարական աշխատանքներն ընդհատվել էին, սակայն այսօր առավոտվանից բեռնատար ավտոմեքենաները սկսել են երթեւկը. “Առավոտվանից էստեղ նստած էինք, պիտի չթողնենք մեքենաները մտնեն տարածք: Մենք ոստիկանների դեմ ոչինչ չունենք, բայց իրենք վերցրել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի