06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Կոմիտաս 5-ը կրկին պաշարվել է / ֆոտո, վիդեո /

Այսօր առավոտյան կրկին լարված իրավիճակ է Կոմիտաս 5-ում: Հիշեցնենք, այստեղ կառուցվում է բարձրահարկ շինություն, և հարակից շենքերի բնակիչները բողոքի ակցիաներ են կազմակերպում: Ըստ բնակիչների` բողոքի ակցիաներից հետո շինարարական աշխատանքներն ընդհատվել էին, սակայն այսօր առավոտվանից բեռնատար ավտոմեքենաները սկսել են երթեւկը.

“Առավոտվանից էստեղ նստած էինք, պիտի չթողնենք մեքենաները մտնեն տարածք: Մենք ոստիկանների դեմ ոչինչ չունենք, բայց իրենք վերցրել են նստարանները”,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց տիկին Կարինեն:

Ոստիկանները շրջափակել են շինհրապարակը և բողոքավորներին չեն թողնում մոտ: Միայն բեռնատարների ելումուտի ժամանակ է բացվում շինդարպասը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ