08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2013

Կենտրոնում ջուր չի լինի

  “Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, սեպտեմբերի 7-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց 17-ից բարձր, Նար-Դոսի 30-ից բարձր, Չարենցի 125-ից բարձր համարների, Ռոստոմի, Քրիստափորի, Աղյուսագործների, Արհեստավորների փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման […]

Վերադառնա լրիվ մաքրված … Գալուստ Սահակյանը` Վանոյի վերադարձի հնարավորությունից /վիդեո/

”Ես իմ սուբյեկտիվ վերաբերմունքը կունենամ, որովհտեև հետը մոտ եմ եղել: Շատ կուզեի, որ վերադառնար, բայց վերադառնա լրիվ մաքրված”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով մամուլում հայտնված տեղեկությունները, թե ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը հնարավոր է վերադառնա պայմանով, որ մի որոշ ժամանակ անցկացնի բանտարկության մեջ: ”Խնդիրը հետևյալն է, նրա վրա քրեական […]

Երևանում մեքենաների կայանատեղերի համակարգը ներդրվեց լուրջ թերացումներով.Կարեն Անդրեասյան

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրիասյանը այսօր տարածել է հայտարարություն, որ մեջ խոսվում է Երևանում մեքենաների կայանատեղիների համակարգի մասին. “Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին” ՀՀ օրենքն ընդունվել է դեռևս 2011 թվականին, իսկ կոնկրետ համայնքում տուրքի դրույքաչափերը, դրանց վճարման ձևերը և այլ հարցերի կարգավորման իրավասությունը թողնվել է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին, տվյալ դեպքում՝ Երևան քաղաքի ավագանուն: […]

“Անհրաժեշտ գործոն է Արեւմուտքի հստակ ու սկզբունքային դիրքորոշումը . Անդրեաս Ղուկասյան

 Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը  ԵԺԿ անդամ կուսակցության ղեկավարի Մաքսային Միությունում անդամակցելու եւ Եվրասիական Միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ. Սերժ Սարգսյանի որոշումը՝ Վլադիմիր Պուտինին հանձնել Արցախի, Վրաստանի եւ Իրանի հետ Հայաստանի սահմանների մաքսային վերահսկողությունը, մերկացրեց Եվրոպայի ժողովրդական կուսակցությունում ՀՀԿ-ի անդամության կեղծ լինելը։ Ավտորիտար, անփոփոխ իշխանություններով միջպետական միավորմանն անդամակցելը բխում է Հայաստանում գործող […]

Ամեն մի խոշոր խաղացող իր համար է խաղում

 ”Սպառանալիքի պահին ներկա չեմ եղել, եթե եղել է”,-այսօր ասուլիսում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը` անդրադառնալով Դավիթ Շահնազարյանի այն տեսակետին, որ Ռուսաստանը սպառնացել է Հայաստանին, և այդ պատճառով է նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել Մաքսային միությանը մեր անդամակցության մասին: Մանասյանը նշեց, որ պետք է հիշել պատմությունը. ”Ով չի հիշում, որ Ռուսաստանը Նախիջևանը տվեց Ադրբեջանին: Ամեն մի խոշոր խաղացող իր համար է […]

Հայաստանի հավաքականը Չեխիայում է

Հայաստանի հավաքականը Չեխիայում է Ինչպես նշում է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի պաշտոնական կայքը՝այսօր առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը և Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը մեկնեցին Չեխիա,որտեղ սեպտեմբերի 6-ին ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով) աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կհանդիպի Չեխայի ազգային հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա Պրահայի “Էդեն Արենա” մարզադաշտում:Մեր հավաքականը հանրվանել է Պրահայի “Մարիոտ Կորտյարդ Ֆլորա հյուրանոցում”: Այսօր Երևանի ժամանակով 20:30-ին […]

Շավարշ Քոչարյանը բացահայտումներ է արել Մաքսային միությանն անդամակցության բանակցություններից

”Փաստինֆո”-ի փոխանցմամբ` Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների խնդրանքով մեկնաբանել է իր վերջին հարցազրույցներից մեկի ընթացքում արտահայտած մտքերը Հայայստանի’ մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ: Արձագանքելով լրագրողների այն դիտարկմանը, թե այդ հարցազրույցում ինքը տեսակետ էր հայտնել, որ մաքսային միություն մտնելով Հայաստանը կկորցնի իր ինքնիշխանությունը,  Շավարշ Քոչարյանն ասել է. ”Ես այդպիսի բան չեմ ասել: […]

Ինչո՞ւ հիմա

՛՛Համաձայնություն՛՛ կենտրոնի նախագահ Դավիթ Շահնազարյանը գտնում է, որ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությունը հիմա արվեց, քանր որ արդեն նոյեմբերին կայանալու է Վիլնյուսի գագաթաժողովը: Բացի այդ հիմա Արևմուտքի ուշադրությունը կենտրոնացած է Սիրիայի վրա: Եվ երրորդ պատճառն այն է, որ Ռուսաստանին անհրաժեշտ էր մեծ քսանյակի գագաթաժողովի նախաշեմին ինչ-որ հզոր բան ունենալ:  Այս մասին Շահնազարյանը խոսեց այսօր ասուլիսում:  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի