08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2013

Եվրոպական Հանձնաժողովը համատեղելի է որակել ԵՄ հետ ազատ առևտրի գոտում ներգրավելն ու ԱՊՀ շրջանակում տնտեսական համագործակցությունը

Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. “Եվրոպական Հանձնաժողովը, հաշվի առնելով Հայաստանի որոշումը, համատեղելի է որակել ԵՄ հետ ազատ առևտրի գոտում ներգրավելն ու ԱՊՀ շրջանակում տնտեսական համագործակցությունը: Ներկայացնում ենք տեքստի ոչ պաշտոնական թարգմանությունը: “Այս տարվա հուլիսին՝ երեք ու կես տարի անց, ավարտեցինք Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի` ներառյալ Խոր և համապարփակ ազատ առևտրի […]

Խոսքը 10 ռուբլով Սոչիում հանգստանալու մասին չէ. Ազգ

Հայաստանում այսօր քիչ մարդիկ են մնացել, հիմնականում ազգայնական մանր կուսակցություններում, որոնց կարծիքով Հայաստանը ժամանակի հետ աստիճանաբար փոքրացող աշխարհում կարող է իր անկախ, ամուր, զարգացող ու անվտանգ պետությունը պահպանել` առանց որեւէ աշխարհաքաղաքական համակարգի մեջ մտնելու: Հիմնականում բոլորս էլ հասկանում ենք, որ վաղ թե ուշ, Հայաստանը պետք է մաս կազմի որեւէ նման միավորման, եւ խնդիրն այն էր, […]

Նշանակում

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց Կարեն Թամազյանին նշանակել Հայաս­տանի Հան­րապետության ֆինանսների նախարարության աշխատա­կազ­մի ղեկավար։ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ասաց, որ համապատասխան մրցույթ է տեղի ունեցել և հաղթել է Կարեն Թամազյանն, ով ներկայումս աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարն է և նախարարությունում աշխատում է 1996 թվականից: Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորեց ու բեղմնավոր աշխատանք մաղթեց:

ԵՄ յոթ երկրների արտգործնախարար արձագանքել են

Անդրադառնալով Հայաստանի` Մաքասային միությանը անդամակցելու որոշմանը` Եվրամիությունում նախագահող Լիտվայից բացի, առանձին հայտարարություն են տարածել նաև եվրոպական ընտանիքի անդամ յոթ արտգործնախարարներ բալթյան և սկանդինավյան երկրներից` զգուշացնելով հետխորհրդային երկրների նկատմամբ Ռուսաստանի ճնշումների մասին, փոխանցում է “Ազատությունը”: “Անընդունելի է ցանկացած տնտեսական սպառնալիք կամ քաղաքական ճնշում, որն ուղղվում է Եվրամիության Արևելյան գործընկերների դեմ` նրանց եվրոպական նկրտումների և ծրագրերի պատճառով”, – հայտարարել […]

Չկրկնել Քոչարյանի սխալը /վիդեո/

ՀՀ նախկին արգործնախարար, արատակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասրադյանը չի բացառում, որ Հայաստանը կարող է լինել եւ Մաքսային միության կազմում, եւ Եվրոպական ասոցացման համաձայնագիր կնքել: Դեսպանի խոսքով, կարելի է ողջունել նախագահ Սերժ Սարգսյանի այս քայլը: “Կամ-կամ-ը կարող է մեծ վնաս հասցնել Հայաստանին: Բայց եթե չստորագրենք ասոցացման պայմանագիրը` գուցե խնդիրներ ունենանք”,-ասաց դիվանագետը` ավելացնելով, որ պետք է […]

Նալբանդյանը շտապ մեկնում է Բրյուսել. Ժամանակ

Թերթի տեղեկություններով այսօր շտապ Բրյուսել է մեկնելու ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրանք Բրյուսել են կանչել ԵՄ պաշտոնյաները` բացատրություն տալու, թե ինչ է նշանակում նախօրեին Մոսկվայում Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը:  Մանրամասները` թերթի ասյօրվա համարում

“ԲԱՄՕ”-ի սեփականատիրոջ սպանության կծիկը բացվում է. Ժողովուրդ

2013-ի հունիսի 11ին Մոսկվայի հյուրանոցներից մեկի մոտակայքում սպանված “ԲԱՄՕ’ ընկերության սեփականատեր Հովիկ Մուրադյանի եղբայրը` Իրաքի հանրապետությունում ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանը թերթի հետ զրույցում վստահեցրել է, որ իր եղբոր սպանության իրական մեղավորները կպատժվեն, քանի որ սպանության կծիկը գնալով բացվում է:  “Պետք է ասեմ, որ այն հնարավոր պատվիրատուներն ու կատարողները, ում վրա կասկածում ենք, նրանց քանակը նվազում […]

Ում գրպանը որքան կմտնի վճարովի ավտոկայանատեղիներից. Հայկական ժամանակ

Երեւանի քաղաքապետարանը պատասխանել է թերթի հարցմանը, թե ինչ համամասնությամբ են բաշխվելու վճարովի ավտոկանգառներից օգտվող վարորդների վճարած տուրքերն ու տուգանքները եւ թե ըստ գործող պայմանագրի` գումարի որ մասն է մոիտքագրվելու համայնքային բյուջե, որ մասը ծառայություններ մատուցող “Փարքինգ սիթի” սերվիսին:  Քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչությունից տեղեկացնում են, որ համաձայն Երեւանի ավագանու համապատասխան որոշման սահմանվել է, որ ավտոկայանատեղ կազմակերպելու […]

Ինչու է գալիս Ֆյուլեն . Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` սեպտեմբերի 12-ին նախատեսված է Եվրամիության հարեւանության եւ ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆն Ֆյուլեի այց ՀՀ, ով վերջին շտկումները պիտի աներ ԵՄ ասոցացման համաձայնագրում: Թերթի հարցին, ճիշտ է, որ սեպտեմբերի 12-ին նախատեսված է Ֆյուլեի այցը ՀՀ եւ արդյոք այն կկայանա Մաքսային միություն մտնելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունից հետո, ԵՄ գրասենյակի մամուլի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի