10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ում գրպանը որքան կմտնի վճարովի ավտոկայանատեղիներից. Հայկական ժամանակ

Երեւանի քաղաքապետարանը պատասխանել է թերթի հարցմանը, թե ինչ համամասնությամբ են բաշխվելու վճարովի ավտոկանգառներից օգտվող վարորդների վճարած տուրքերն ու տուգանքները եւ թե ըստ գործող պայմանագրի` գումարի որ մասն է մոիտքագրվելու համայնքային բյուջե, որ մասը ծառայություններ մատուցող “Փարքինգ սիթի” սերվիսին: 

Քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչությունից տեղեկացնում են, որ համաձայն Երեւանի ավագանու համապատասխան որոշման սահմանվել է, որ ավտոկայանատեղ կազմակերպելու ծառայությունների մատուցման դիմաց վճարվող պայմանագրային գինը չի կարող լինել փաստացի հավաքագրված տուրքի եւ գանձված վարչական տուգանքի հանրագումարի ոչ ավել քան 70 տոկոսը` ներառյալ ավտոկայանատեղիի կազմակերպչի բոլոր ծախսերը: 

Եւ ահա “Փարքինգ սիթի”-ն այս որոշումը հաշվի առնելով ներկայացրել է հենց նման գնային առաջարկ, ըստ որի ծառայությունների դիմաց վճարվող գումարը կազմում է փաստացի հավագրված տուրքի եւ գանձված վարչական տուգանքի 70 տոկոսը: Այսինքն` քաղաքացիների վճարած տուրքերի եւ տուգանքների 70 տոկոսը անցնելու է մասնավորին եւ միայն 30 տոկոսը համյնքային բյուջե, 70 տոկսից 16 տոկոս հարկեր են վճարվելու: “Փարքինգ սիթի սերվիս” ՍՊԸ-ն գաղտնի է պահում տարվա մեջ ակնկալվող եկամուտների չափը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ