01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 10, 2013

Ճիշտ կանենք Վարդան Մինասյանի հրաժարականը չպահանջենք. հասկանում են

Սոցցանցերը քննարկում են Հայաստան-Դանիա հանդիպումը: Մեր ֆուտբոլասերները երկու խմբի են բաժանվել. առաջինները քննադատում են տղաներին, երկրորդները քննադատելով հանդերձ` նկատում են, որ տղաները ի սրտե էին խաղում: Օգտատեր Արման Թաթևոսյաը գրել է. ”Ճիշտ է, արդյունքը կարևոր է, բայց եթե տղեքը կպած ու սրտանց խաղում ու վերջում պարտվում են, չարժի իրենց մեղադրել։ Չեխիայում իրանց ճղելով հաղթեցին, էսօր […]

Էլի կորցրինք` Հայաստան Դանիա` 0:1

Քիչ առաջ ավարտվեց աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան –  Դանիա հանդիպումը: Ցավոք,մեր հավաքականը հերթական պարտությունը կրեց սեփական հարկի տակ` եւս մեկ անգամ կորցնելով լավագւյն շանսը: Հանդիպումը ակտիվ սկսեցին հյուրերը, որոնք անընդհատ վերահսկում էին գնդակը: Խաղասկզբում հայերից վտանգավոր էր միայն Արազ Օզբիլիզի անցումը, որից հետո պաշտպանները փակեցին գնդակի ճանապարհը: Այդ ամենին ավելացավ Կառլեն Մկրտչյանի վնասվածքը, որի պատճառով […]

Ծաղիկները` ընկերուհուդ, կանաչին` մամայիդ… օրվա կադր

Այս տատիկին Henaran.am-ի ֆոտոխցիկը օրվա տարբեր ժամերին նկատել է Երեւանի տարբեր վայրերում: Արդեն երեկոյան տատիկը հոգնել էր` ծաղիկներն ու կանաչին չէր վաճառել: “Երկուսն էլ տալիս եմ, առ, էժանա, ծաղիկները` ընկերուհուդ, կանաչին` մամայիդ, որ ճաշ եփի”,-առաջարկեց տատիկը: 

ՄԽ ամերիկացի համանախագահը Երեւնում է

Սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորեց դեսպան Ուորլիքին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների և մյուս համանախագահների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ, հետևողական միջնորդական ջանքերն ուղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ դեսպան […]

Անջելինա Ջոլին ցուցադրել է իր նոր անհասկանալի դաջվածքը /ֆոտո/

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին հայտնի է նաեւ դաջվածքների հանդեպ իր սիրով: Ջոլիի մարմինն արդեն 10-ից ավելի տատու է զարդարում: Եվ ահա Ջոլին կրկին զարդարել է մարմինը հերթական տատուով: Դերասանուհու աջ դաստակին արաբերեն ինչ որ գրություն է դաջված: 

Իսկ քանի տարեկան կտայիք Լարիսա Դոլինային

Ռուսական էստրադայի ճանաչված երգչուհի Լարիսա Դոլինան այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Երգչուհին դարձավ 58 տարեկան: Երգչուհուն առավոտվանից շնորհավորում են ռուսական էստրադայի աստղերը: “Այսօր ռուսական ֆանտաստիկ երգչուհի Լարիսա Դոլինայի ծննդյան օրն է: Ամբողջ հոգով շնորհավորում ենք: Մաղթում ենք քաջ առողջություն եւ ստեղծագործական նոր թռիչքներ”,- նրա էջում գրել է երգչուհի Վալերիան:

Եթե գծատերերը չեն կարողանում … /վիդեո/

Henaran.am-ի հետ զրույցում “Կարին” երգի պարի համույթի գեղ. ղեկավար Գագիկ Գինոսյանը խոսեց նաև տրանսպորտի որակի վատացման և սպասարկման ու գնի մատչելիության մասին: Հնարավո՞ր է, որ ուղևորափոխադրումների արժեքը, այնուամենայնիվ, բարձրանա. ”Ազատ շուկայական հարաբերություններ ենք իբր մեր երկրում սերմանում, նշանակում է թող գծատերերը զիջեն իրենց գծերը, եթե չեն կարողանում ապահովեն”,-նշեց Գագիկ Գինոսյանը: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Ում է անհանգստացնում /վիդեո/

“Փակ շուկայի” ճակատագիրը առաջին հերթին անհանգստացնում է ճարտարապետներին: Henaran.am-ին ասաց ճարտարապետների միության նախագահը: Մկրտիչ Մինասյանը բացատրեց նաև, թե ինչ է իրենից ներկայացնում մշակութային հուշարձանը և մատնացույց արեց Երևանի N1 կամ փակ շուկա նախագծի ճարտարապետական առանձնահատկությունները: “Գրիգոր Աղաբաբյանը, որը Երեւանի ճարտարապետն էր 10 տարի, շատ գեղեցիկ կառույցներ նախագծեց և Գրիգորի Գարեգինովիչը մի նոր առաջընթաց արեց թամանյանական դպրոցում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի