02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 10, 2013

Մեղավորը միայն Սամվել Ալեքսանյանը չի. նամակներ հանձնեցին /ֆոտո, վիդեո/

“Ազատագրենք հուշարձանը օլիգարխից” նախաձեռնող խումբը, ինչպես տեղեկացրել է Henaran.am-ը, նամակներ ուղարկեց մի քանի պաշտոնատար անձանց: Խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը Հայաստանի կենտրոնական փոստատնից նամակները ուղարկելուց հետո նաեւ գերատեսչություն առ գերատեսչյուն անձամբ մտավ եւ հանձնեց նամակները: Չուգասզայնի խոսքով` միայն Սամվել Ալեքսանյանը չէ: “Փակ շուկայի” հարցում մեղավոր են պաշտոնյաները, նրանք պետք է հետագայում գոնե թույլ չտան, որ հուշարձանը […]

Աստանայում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստը

Սեպտեմբերի 10-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը: Նիստում քննարկվեցին ԱՊՀ անդամ պետությունների ՆԳ նախարարությունների (ոստիկանության) համագործակցության գերակա խնդիրներին ու հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրի իրականացման ընթացքին, մինչև 2020 թ. ՆԳ նախարարությունների համագործակցության […]

Քիմհարձակման տեսանյութը եւ զոհերի լուսանկարները կեղծ են. Ռուսաստանի ԱԳՆ

Interfax.ru-ի փոխանցմամբ`Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ժնեւում ՄԱԿ-ի գրասենյակում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ փորձագետներն ապացույցներ են տրամադրել այն մասին, որ Դամասկոսի մոտ քիմհարձակման տեսանյութը եւ զոհերի լուսանկարները կեղծ են:  “Ներկայացվել են համոզիչ ապացույցներ, որ տեսանյութը եւ լուսանկարները կեղծ են եւ նախապես պատրաստված են եղել: Հավաքվածներին են ցույց տվել բազմաթիվ ականատեսների ցուցմունքները, ովքեր միանշանակորեն պնդում են, որ […]

Բերեզովսկին այսօր չի խաղա

Այսօր կայանալիք աշխարհի առաջնության որակավորման փուլի հերթական հանդիպումը կանցկացնի Հայաստանի հավաքականը, որը Երեւանում կընդունի Դանիայի ընտրանուն: Հայաստանը ունի բավականին լուրջ կորուստ:Վնասվածքի պատճառով չի խաղա Ռոման Բերեզովսկին, իսկ որակազրկման պատճառով հանդիպմանը չեն մասնակցի Ռոբերտ Արզումանյանը եւ Յուրա Մովսիսյանը: Ուստի Հայաստանի հավաքականի կազմը գուշակել դժվար կլինի: Բայց կարելի է ենթադրել,որ հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով` Գևորգ Կասպարով, […]

Չի բացառվում, որ ընտրություններն ընթանան երկու փուլով. Ջ. Մելիքյան

Լրագրողների հետ այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ վրացագետ Ջոնի Մելիքյանն ասաց, որ Վրաստանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին նախագահի թեկնածուներ Գեորգի Մարգվելաշվիլին, Դավիթ Բաքրաձեն եւ Նինո Բուրջանաձեն ունեն քիչ թե շատ բարձր վարկանիշ:  Ըստ նրա` Ջավախքում այս երեք թեկնածուներն էլ կունենան հավասար հնարավորություն` պայքարելու նախագահի պաշտոնի համար:  Վրացագետի կարծիքով` հայ-վրացական հարաբերությունների վատացում չի կարող լինել անկախ նրանից, […]

Նախագահը ներկա է գտնվել Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաների բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) ներկա է գտնվել Հայկական  ազգային ճարտարագիտական լաբորատորիաների բացման արարողությանը: Տարածաշրջանային նշանակության արդիական ուսումնական լաբորատորիաներ հիմնելու նախաձեռնության կարևորությունն ու անհրաժեշտությունը Հանրապետության Նախագահն ընդգծել էր դեռևս 2011 թվականին՝ «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության նախագահ, համահիմնադիր և գլխավոր տնօրեն Ջեյմս Թրուշարդի հետ հանդիպման ժամանակ: Համալսարանում այսօր շրջայցի ժամանակ Սերժ Սարգսյանը ծանոթացել […]

Նորվեգիան կին-վարչապետ կունենա

Նորվեգիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել են ընդդիմության ներկայացուցիչները, փոխանցում է lenta.ru-ն:   Քվեաթերթիկների ավելի քան 75 տոկոսի հաշվարկից ստացված արդյունքների համաձայն՝ ընդդիմադիր աջակենտրոն կոալիցիան խորհրդարանում կունենա 96 տեղ, ընդ որում՝ մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ էր 85 մանդատ: Գործող վարչապետ Ենս Ստոլտենբերգի կողմնակիցները, նախնական տվյալներով, խորհրդարանում կունենան 72 տեղ:  Ստոլտենբերգն արդեն հայտարարել է հրաժարական տալու իր պատրաստակամության մասին […]

Չինաստանը Հայաստանին լրացուցիչ 16 միլիոն դոլար դրամաշնորհ կտրամադրի

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը  Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Դալիան քաղաքում  հանդիպել է ՉԺՀ վարչապետ Լի Կեցիանին։ Չինաստանի  վարչապետը ողջունելով հյուրին՝ շնորհակալություն է հայտնել Դալիանի համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու համար: “Վերջին անգամ մենք հանդիպել էինք Շանհայ էքսպոյի շրջանակներում և ուրախ եմ կրկին Ձեզ Չինաստանում տեսնելու համար”,- նշել է Չինաստանի վարչապետը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության […]

՛՛Մենք Րաֆֆի Հովհաննիսյանը չենք … ՛՛. ազատամարտիկները կլոր սեղանի են հրավիրում

՛՛Էսօր Ֆյուլեի և Լիսկայի միջև ես տարբերություն չեմ տեսնում: Հայաստանի հանքերի հարստությունըը մենշնորհային տեսքով գնում է Եվրոպա: Բաժանվել է Հայաստանը, և Ֆյուլեն գալիս է իր բաժնի պատասխանը ստանալու,-լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը,- հավելելով, թե աշխարհի երկրները չեն վստահում մեր իշխանություններին և աշխարհի շատ ու շատ երկրներ մեր երկրում վարվող քաղաքականությունը  համարում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի