02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 10, 2013

Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՊՆ գնդապետը

Ս.թ սեպտեմբերի 10-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության եւ Պաշտպանության նախարարության Վերահսկիչ-վերստուգիչ  վարչության կողմից  համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական  միջոցառումների արդյունքում, կաշառք ստանալու պահին, ձերբակալվել է ՀՀ Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության  վարչության պետի տեղակալ գնդապետ Դավիթ Դավթյանը: Վերջինս, զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողի  սոցիալապես անապահով վիճակում գտնվող ընտանիքին,  օրենքով սահմանված կարգով,  անհատույց դրամական աջակցության տրամադրումն իբր արագացնելու […]

Իշխանությունների “կուտը կերան”

Ազատամարտիկների պառակտվելու` տարբեր ճակատներով հանդես գալու մասին լուրերին նախկին հեռուստահաղորդավար, ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը իր բացատրությունն ունի.  ”Ազատամարտիկները համախմբված են, ճակատների բաժանված չեն, չհաշված մի քանիսին, ովքեր կոպիտ ձևակերպմամբ` իշխանությունների կուտը կերան, դա դեռ ազատամարտիկների տրոհում չի: Մենք ամբողջական ենք այն ազատամարտիկներով, ովքեր կռվի այբուբենը անցել են Ա-ից մինչև Ֆ”,-ասաց Սուրեն Սարգսյանը: Սուրեն Սարգսյանը ճիշտ չի […]

Չի կարելի հարվածել առանց լուրջ ու ճշտված ապացույցների. ՛՛սթայլիշ բոյի՛՛ եւ ՛՛վոժդի՛՛ հանդիպումից

Ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում ԱՄՆ Սիրիային հարվածելու վաղեմի, բայց դժվար իրագործելի պլանների շուրջը: Օբաման G-20-ի շրջանակներում, այնուամենայնիվ, հանդիպեց սիրիական տենդով ոչ պակաս տառապող Պուտինի հետ, ով փորձում է ամեն կերպ ԱՄՆ-ին հետ պահել իր պլաններից, բայց ջանք չի խնայում դա անել որպես ռուսական, իսկ ավելի ճիշտ պուտինյան տաբուի տեսքով: Պուտինը միշտ էլ առանձնացել է […]

ԱԺ-ում անեկդոտ են պատմում, Թումանյանին մեջբերում

 ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հարց ուղղեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ով ներկայացնում էր 2013թ-ի նախագահական ընտրությունների կազմակերպման հաշվետվություն: ՛՛Ես մի քանի դիտարկում փաստարկներ կներկայացնեմ, որոնք ինձ համար նշանակում են, որ ձեր ակտիվ մասնակցությամբ 2013 թ. նախագահական ընտրությունների արդյունքները կեղծվել են: Եթե կունենաք հակափաստարկներ, ես հաճույքով կլսեմ: Ազգային վիճակագրական ծառայության արդյունքներից բխում […]

Ջուր չի լինի

“Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, սեպտեմբերի 12-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան նրբանցքի 1, 2, 3, 4, 5, 6, 6/1, 7, 8 շենքերի, Վշտունի, Խ.Խաչատրյան փողոցների և նրբանցքների, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լևոնյան, Պարսեղով, Բաշինջաղյան, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Չուխաջյան, Գր.Զոհրապ, […]

“Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագիրն օրակարգից դուրս է”

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը նախօրեին Թվիթթերի իր էջում, կրկին անդրադառնալով Հայաստանի` ԵՄ-ի  հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հեռանկարին, գրել է, որ Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագիրն օրակարգից դուրս է: “Մենք աշխատում ենք Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ”,- գրել է նա:

Տիգրան Առաքելյանը մնաց կալանավորված

Հայաստանի Վերաքննիչ  դատարանը սեպտեմբերի 10-ին մերժեց ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։  Ըստ դատարանի որոշման Տիգրան Առաքելյանին կալանքից ազատելը կարող է խանգարել գործի քննությանը։ Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ ակտիվիստների եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցած բախման հետեւանքով  բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ:   Կենտրոն եւ Նորք Մարաշ […]

Սահմանադրական է

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը “Հարկերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2-րդ հոդվածի18-րդ և 19-րդ մասերի սահմանադրականության վերաբերյալ Այսօր ՀՀ սահմանադրական դատարանի նիստում քննվեց  “Նոյյան տապան” ՍՊԸ-ի դիմումի հիման վրա` “Հարկերի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2-րդ հոդվածի 18-րդ և 19-րդ պարբերությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը` որոշելու վերաբերյալ՚” գործը: “Հարկերի մասին” ՀՀ օրենքի  30.2-րդ հոդվածի 18-րդ և […]

Տիգրան Սարգսյանը հանդիպել է Բուլղարիայի վարչապետի հետ

Աշխատանքային այցով Չինաստանում  գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում է  ունեցել Բուլղարիայի վարչապետ Պլամեն Օրեշարսկու հետ: Բուլղարիայի վարչապետի  խնդրանքով վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության  ընդհանուր իրավիճակը, տեղեկացրել, որ նախորդ տարի Հայաստանի Հանրապետության կառավարությանը հաջողվել է ապահովել շուրջ 7 տոկոսանոց տնտեսական աճ։ Պլամեն Օրեշարսկին իր հերթին նշել է, որ Հայաստանը բավականին տպավորիչ ցուցանիշ է արձանագրել, քանի որ նույնիսկ եվրոպական մի շարք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի