20 Հունիսի, Saturday, 2026
KFC

Տիգրան Սարգսյանը հանդիպել է Բուլղարիայի վարչապետի հետ

Աշխատանքային այցով Չինաստանում  գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում է  ունեցել Բուլղարիայի վարչապետ Պլամեն Օրեշարսկու հետ:

Բուլղարիայի վարչապետի  խնդրանքով վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության  ընդհանուր իրավիճակը, տեղեկացրել, որ նախորդ տարի Հայաստանի Հանրապետության կառավարությանը հաջողվել է ապահովել շուրջ 7 տոկոսանոց տնտեսական աճ։ Պլամեն Օրեշարսկին իր հերթին նշել է, որ Հայաստանը բավականին տպավորիչ ցուցանիշ է արձանագրել, քանի որ նույնիսկ եվրոպական մի շարք պետություններին նման ցուցանիշ ապահովել չի հաջողվել։

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին` երկուստեք կարևորվել է գործարար կապերի ամրապնդման անհրաժեշտությունը, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-բուլղարական տնտեսական հարաբերությունների զարգացման համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ 

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ