01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 1, 2013

Ծնունդդ շնորհավոր, սիրելի Մարկ /վիդեո/

Այսօր սիրված շոումեն և հաղորդավար Մարկ Սաղաթելյանի ծնունդն է: Սիրված շոումենն այսօր կդառնար 42 տարեկան, եթե վաղաժամ չհեռանար կյանքից: Մարկ Սաղաթելյանը ՈԻՀԱ–ի անդամ էր, հեռուստահաղորդավար, պրոֆեսիոնալ շոումեն, զանգվածային միջոցառումներ վարող, դերասան։ Ծնվել է  1971թ.–ի սեպտեմբերի 1–ին։ 1988թ.–ին ավարտել է Մռավյանի անվան N25 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական բժշկական համալսարան։ Ուսանողական տարիներին ընդգրկվել է Ուրախների […]

“Արծավաբերդ”-ի բացօթյա օպերայով կմեկնարկեն Արցախի անկախության տոնին նվիրված միջոցառումները

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 20.30-ին,  Շուշիի Ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում կներկայացվի Անդրեյ Բաբաեւի “Արծվաբերդ” օպերան:  Օպերայի անդրանիկ ներկայացումը նվիրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակմանը: Այս միջոցառումը մշակութային նշանակալի իրադարձություն է նաեւ այն առումով, որ իրականություն է դառնում կոմպոզիտորի ամենա-նվիրական երազանքը` “Արծվաբերդը” հնչեցնել հայրենի հողում:  Բեմադրող ռեժիսորն է […]

Ճանապարհային ոստիկանությունը տարհանելու է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2013 թվականի սեպտեմբերի 1-ից Երեւան քաղաքում կիրառվելու է կանգառն արգելված վայրերում կայանած եւ երթեւեկության այլ մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող տրանսպորտային միջոցների տարհանում (էվակուացիա): Մասնավորապես. տարհանվելու են կանգառն արգելող ճանապարհային նշանի եւ տարհանման մասին նախազգուշացնող ցուցանակի ազդման գոտում կայանած տրանսպորտային միջոցները, ինչպես նաեւ այն տրանսպորտային միջոցները, որոնք կայանված են կանգառն արգելված […]

Արցախում է Հայաստանի վարչապետը

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանին:  Բակո Սահակյանի եւ Տիգրան Սարգսյանի առանձնազրույցից հետո քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով:  Քննարկված հարցերն առնչվում էին երկու հայկական պետությունների տնտեսական համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը, ինչպես նաեւ մի շարք համատեղ ծրագրերի իրականացմանը: Հանդիպմանը մասնակցում […]

Բարձրակարգ գիտելիքներով որակյալ մասնագետ լինելն արդեն դարձել է ժամանակի պահանջ. Արմեն Աշոտյան

 Գիտելիքի օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:  “Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ Շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի եւ գիտելիքի օրվա կապակցությամբ: Տոնական այս օրն առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ առաջին դասարանցիներին, ովքեր գիտելիք ստանալու իրենց առաջին քայլերն են անելու, նոր են բոցավառվելու գիտելիք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի