15 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

“Արծավաբերդ”-ի բացօթյա օպերայով կմեկնարկեն Արցախի անկախության տոնին նվիրված միջոցառումները

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 20.30-ին,  Շուշիի Ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում կներկայացվի Անդրեյ Բաբաեւի “Արծվաբերդ” օպերան:  Օպերայի անդրանիկ ներկայացումը նվիրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակմանը:

Այս միջոցառումը մշակութային նշանակալի իրադարձություն է նաեւ այն առումով, որ իրականություն է դառնում կոմպոզիտորի ամենա-նվիրական երազանքը` “Արծվաբերդը” հնչեցնել հայրենի հողում:

 Բեմադրող ռեժիսորն է Ժիրայր Դադասյանը, նախագծի գեղարվեստական ղեկավարը` Սարինա Ավթանդիլյանը, դիրիժոր` Էդուարդ Թոփչյաը:

Ներկայացմանը մասնկացելու են  Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Երեւանի մնջախաղի պետական թատրոնը, “Հովեր” պետական կամերային երգչախումբը, Արցախի պետական երգչախումբը, “Մռակած” պետական կամերային երգչախումբը, Արցախի պարի պետական համույթը, օպերային մեներգիչներ Հայաստանից ու Արցախից:

Henaran.am-ի լրագրողն այս պահին Շուշիում է եւ միջոցառման մանրամասները կներկայացնենք առաջիկայում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ