12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բարձրակարգ գիտելիքներով որակյալ մասնագետ լինելն արդեն դարձել է ժամանակի պահանջ. Արմեն Աշոտյան

 Գիտելիքի օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

 “Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ

Շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի եւ գիտելիքի օրվա կապակցությամբ: Տոնական այս օրն առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ առաջին դասարանցիներին, ովքեր գիտելիք ստանալու իրենց առաջին քայլերն են անելու, նոր են բոցավառվելու գիտելիք ստանալու ցանկությամբ եւ այդ խանդավառությունն իրենց մեջ կրելու են ողջ կյանքի ընթացքում:

  Նոր ուսումնական տարվա մեկնարկով կրթության ոլորտի բոլոր պատասխանատուների, մանկավարժների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար սկսվում է աշխատանքային առավել պատասխանատու   շրջան, որի ընթացքում բոլորիս ջանքերն ուղղվելու են մեկ գերագույն նպատակի` կրթել եւ դաստիարակել գիտելիքներով հարուստ, առողջ ու արժանապատիվ սերունդ:

Այսօրվա բանիմաց ու հայրենասեր  երիտասարդներից մենք ակնկալում ենք  նվիրում ու աշխատասիրություն, կրթության եւ գիտելիքի նոր վերաարժեւորում` ի շահ մեր  երկրի ու ժողովրդի: Բարձրակարգ գիտելիքներով որակյալ մասնագետ լինելն արդեն դարձել է ժամանակի  պահանջ, օրվա հրամայական:

   Շնորհավորելով Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի բոլոր դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի ու գիտելիքի օրվա կապակցությամբ` մաղթում եմ նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

Լավագուն բարեմաղթանքներով`                      ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ”:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ