06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Ճանապարհային ոստիկանությունը տարհանելու է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2013 թվականի սեպտեմբերի 1-ից Երեւան քաղաքում կիրառվելու է կանգառն արգելված վայրերում կայանած եւ երթեւեկության այլ մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող տրանսպորտային միջոցների տարհանում (էվակուացիա):

Մասնավորապես. տարհանվելու են կանգառն արգելող ճանապարհային նշանի եւ տարհանման մասին նախազգուշացնող ցուցանակի ազդման գոտում կայանած տրանսպորտային միջոցները, ինչպես նաեւ այն տրանսպորտային միջոցները, որոնք կայանված են կանգառն արգելված վայրերում (օրինակ՝ երթեւեկելի երկրորդ գոտում կամ մայթերի վրա) եւ խոչընդոտում են երթեւեկության այլ մասնակիցների երթեւեկությանը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նման իրավախախտման համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124-րդ հոդվածի 23-րդ մասով նախատեսված է տուգանք՝ 40.000 (քառասուն հազար) դրամիչափով:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:

 

Ճանապարհայինոստիկանություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ