01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 30, 2013

Կիրկորովը պատմել է

Ռուսական հեռուստաընկերություններից մեկի եթերում երգիչ Ֆիլիպ Կիրկորովը խոսել է իր ընտանիքի մասին: Նա խոստովանել է, որ իր երեխաները գիտեն եւ մայրիկին, եւ հայրիկին, ու ապրում են լիարժեք ընտանիքում: Սակայն կիրկորովը չ իբացահայտել իր երեխաների մոր կամ մայրերի անունները, փոխանցում է ДНИ.ru-ն։ Կիրկորովի խոսքով, երեխաները՝ Ալլա Վիկտորյան եւ Մարտինը, շրջապատված են ոչ միայն հայրական, այլեւ մայրական […]

Որն է տարբերությունը

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանի առնչությամբ պաշտոնական դիրքորոշումը կհայտնի քվեարկության ժամանակ: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նա նշեց, որ ուրբաթ օրը իրենց խմբակցությունը ևս հանդիպել է Կոստանյանի հետ, հարցեր են ուղղել նրան՝ դատաիրավական համակարգի ներկա իրավիճակի, նրա մոտեցումների մասին: Գոհացրել են Կոստանյանի պատասխանները, Հակոբյանը պատասխանեց.՛՛Նա տեսականորեն […]

Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ԵԽԽՎ լիագումար նիստին

Սեպտեմբերի 30-ին ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին։ Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը ԵԽԽՎ անդամներին ներկայացրեց ԵԽ Նախարարների կոմիտեի անցյալ չորս ամիսների գործունեությունը, ԵԽ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման ընթացքը, կազմակերպված միջացառումների արդյունքները և նախատեսվողների նախապատրաստական աշխատանքները։ “Հայաստանի նախագահության չորս ամիսների ընթացքում մեզ հաջողվեց Եվրոպայի խորհրդի Նախարարների […]

Վոլոդյա Ավետիսյանի հայտարարությունը

Երբ ամիսներ առաջ իմ մարտական ընկերների հետ միասին սկսեցի պայքարել ազատամարտիկների և զինծառայողների արժանապատիվ կյանքի համար, նպատակ ունեի նաև ինչ որ չափով նպաստել մեր պետականության ամրապնդմանը: Այդպես էի մտածում, որովհետև համոզված էի և այժմ էլ համոզված եմ, որ պետականությունը հենվում է այն կերտած մարդկանց վրա: Մեր երկրի պարագայում այդ մարդիկ ազատամարտիկներն են: Եվ եթե ազատամարտիկներն […]

Ալսուն առաջին անգամ ցուցադրեց /ֆոտո/

Ռուսական էստրադայի հայտնի երգչուհի Ալսուն առաջին անգամ հանրությանն է ներկայացել իր դուստրերի հետ: Նա Սաֆինայի եւ Միքաելլայի հետ մասնակցել է “Kinder МУЗ Awards” երաժշտական մրցանակաբաշխությանը: Մինչ այս Ալսուն միշտ հրաժարվել է նկարահանվել աղջիկների հետ` պատճառաբանելով, որ նրանք դեռ շատ փոքր են: “Սաֆինան արտաքնապես շատ նման է հորը, բայց խառնվածքով ինձ նման է. հանգիստ ու հավասարակշռված: […]

Տիգրան Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում է

Վարչապետ Տիգրան Սարգսյանի  գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 29-ից եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Սանկտ Պետերբուրգում: Կառավարության ղեկավարը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի մի քանի մշակութային օջախներ:              Տիգրան Սարգսյանը  նախ եղել է Իսակիևյան տաճարում` ծանոթացել է վերջինիս պատմությանն  ու ներկայացված ցուցանմուշներին:  Շուրջ չորս հազար քառակուսի  մետր տարածքի վրա կառուցված  տաճարը, որն ունի նաև թանգարանի  կարգավիճակ, հիմնվել է 1818-1858 թվականներին: Այն համարվում է Ռուսաստանի ամենահայտնի տաճարներից մեկը, որտեղ պահվում են 19-րդ դարի ռուսական […]

Շների ու կատվների հետ է ապրում. նվեր ունի Սերժ Սարգսյանին /վիդեո/

Սոս Սարգսյանի հուղարկավորությանը եկած Արտաշատցի տարեց կինը մեծ ցանկություն ուներ հանդիպելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: 80 ամյա Մարգարիտ Մարտիրոսյանը  փորձել էր առիթն օգտագործել՝  իր բանաստեղծությունների ժողովածուն նախագահին նվիրելու համար.”Որ իմանա ես ով եմ ”,-Henaran.am-ի թղթակցի  հետ զրույցում ասաց նա: “Չամուսնացած աղջիկ եմ, ծնողներս մահացան, մնացի մենակ: Ուսուցչուհի եմ եղել, գրող եմ և իսկական հայուհի: Պիտի […]

Պաշտոնի համար որևէ մեկին չեմ դիմել. կփոխարինի՞ Դավիթ Հարությունյանին /վիդեո/

Մամուլում տևական ժամանակ է լուրեր են շրջանառվում, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը կարող է նշանակվել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ: Իսկ Դավիթ Հարությունյանին փոխարինելու է ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Henaran.am-ը Սահակյանից փորձեց ճշտել` իրականությանը համապատասխանում են այս լուրերը, և արդյոք ինքը ցանկություն ունի գլխավորել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը: Հովհաննես […]

Առանց կոմպլեքսների. Քիմ Քարդաշյանը` Givenchy-ի ցուցադրությանը /ֆոտո/

Վերջապես ամերիկացիների սիրելի Քիմ Քարդաշյանը սկսել է ակտիվ հասարակության առաջ երեւալ երեխայի ծնվելուց հետո: Քիմը, ճիշտ է, ոչ մի կերպ չի կարողանում նիհարել, սակայն նա չի կոմպլեքսավորվում իր արտաքին տեսքից: Օրերս Քիմը եկել է Givenchy-ի ցուցադրությանը մարմնի չափերն ընդգծող, բավական բաց հագուստով: Քարդաշյանին ուղեկցել է նրա սիրեցյալը` Քայնի Ուեսթը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի