06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Շների ու կատվների հետ է ապրում. նվեր ունի Սերժ Սարգսյանին /վիդեո/

Սոս Սարգսյանի հուղարկավորությանը եկած Արտաշատցի տարեց կինը մեծ ցանկություն ուներ հանդիպելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: 80 ամյա Մարգարիտ Մարտիրոսյանը  փորձել էր առիթն օգտագործել՝  իր բանաստեղծությունների ժողովածուն նախագահին նվիրելու համար.”Որ իմանա ես ով եմ ”,-Henaran.am-ի թղթակցի  հետ զրույցում ասաց նա:

“Չամուսնացած աղջիկ եմ, ծնողներս մահացան, մնացի մենակ: Ուսուցչուհի եմ եղել, գրող եմ և իսկական հայուհի: Պիտի գիրքս նվիրեմ նախագահին ու վարչապետին, որ օգնեն ինձնից հափշտակված գումարս հետ բերեմ”,-բացատրեց տարեց կինը և հավելեց, որ 20 հազար խորհրդային ռուբլի է ունեցել բանկում, սակայն չի կարողանում վերադարձնել իր ավանդը:

“Հիմա շների ու կատվների հետ եմ ապրում”,-հավելեց նա:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ