Մխիթարյանը՝ Հայաստանի հավաքականի ավագ

Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին ստիպված լքեց խաղադաշտը Չեխիայի ընտրանու դեմ հանդիպման 68-րդ րոպեին: Ինչպես գիտենք Բերեզովսկին նաև հավաքականի ավագն է:Նրա խաղադաշտը լքելուց հետո հավաքականի ավագի պարտականությունը դրվեց Ռոբերտ Արզումանյանի վրա: Վերջինս էլ Դանիայի դեմ հանդիպումը բաց կթողնի որակազրկման պատճառով:Այսպիսով, հավաքականի ավագի պարտականությունները այսօր՝ սեպտեմբերի 10-ին Երեւանում կայանալիք Հայաստան-Դանիա հանդիպմանը կկատարի Հենրիխ Մխիթարյանը: