26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

՛՛Հյուսիս-հարավ՛՛ միջանցքի շինարարությունն իրականացնելու համար ուսումնասիրվում են նոր ֆինանսական աղբյուրներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը սեպտեմբերի 9-ին հանդիպեց Արժույթի միջազգային հիմնադրամի /ԱՄՀ/ ներկայացուցիչների հետ՝ առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորությամբ:

Մարկ Հորթոնը նախարարին ներկայացրեց նորանշանակ Տերեսա Դաբան Սանչեսին, ով ԱՄՀ մշտական ներկայացուցիչն է Հայաստանում:

Հանդիպման ընթացքում Մարկ Հորթոնը նախարարից հետաքրքրվեց Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական, մասնավորապես “Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք” ներդրումային ծրագրի կատարման ընթացքի մասին:

Գագիկ Բեգլարյանը նշեց, որ “Հյուսիս-հարավ ” ծրագիրը խոշոր ռազմավարական ծրագիր է Հայաստանի տնտեսության զարգացման համար:

“Որոշակի խնդիրների պատճառով ծրագրի ընթացքը դանդաղեց՝ կապված վերահսկող կազմակերպության աշխատանքների և շինարարության  որակի թերացումների հետ: Նախարարության խիստ մոտեցումների շնորհիվ այժմ ծրագրի աշխատանքները, որոնք հավասարաչափ սկսվել են և´ հյուսիսում, և´ հարավում, բնականոն ընթացքի մեջ են:

Բացի Ասիական զարգացման բանկից, ծրագրի ֆինանսավորման հարցում մենք պայմանավորվածություններ ենք ձեռք բերել նաև Եվրոպական ներդրումային բանկի և Եվրասիական զարգացման բանկի Հակաճգնաժամային հիմնադրամի  հետ”,-ասաց նախարարը: Գագիկ Բեգլարյանի խոսքով՝ ամբողջ միջանցքի շինարարությունն իրականացնելու համար ուսումնասիրվում են  նոր ֆինանսական աղբյուրներ:

Մարկ Հորթոնը հետաքրքրվեց նաև “Հայաստանի հարավային երկաթուղի” ծրագրի իրականացման ընթացքից, որին ի պատասխան՝ Գագիկ Բեգլարյանը տեղեկացրեց, որ առայժմ ընթանում են նախագծի իրագործելիության ուսումնասիրությունը, որի ավարտից հետո այն կներկայացվի հանրությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: 

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայություն

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ