04 Մայիսի, Saturday, 2024
KFC

՛՛Մաքսային միությունը՛՛ Հայաստանի ինքնիշխանության և ատրիբուդների կորուստ է ենթադրում … /վիդեո/

”Ազատ դեմոկրատներ՛՛ կուսակցության նախագահ, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը դատապարտում է Հայաստանի՝ Մաքսաային միությանն անդամցելու որոշումը:

՛՛Համոզված եմ, որ դա Հայաստանի ինքնիշխանության և ատրիբուդների կորուստ է ենթադրում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Քոքոբելյանը կարծում է, որ Մաքսային միությանն անդամցելը հակասում է ՀՀ Սահմանադրությանը:

՛՛Մաքսային միությունը և ապագայում Եվրազեսը իր մեջ ենթադրում է վերպետական մի այնպիսի կառույց, որը որոշելու է երրորդ պետությունների հետ անդամ պետությունների առևտրաշրջանառության հետ կապված մաքսատուրքերի և հարկերի չափաբաժինները:

Այդ առումով մեր Սահմանադրությունը թույլ չի տալիս, որ վերպետական որևէ կառույց լինի, որի որոշումները պարտադիր լինի մեր պետական կառույցների համար՛՛,-բացատրեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ առաջին անգամը չէ, որ հայ-ռուսական հարաբերություններում Հայաստանի շահը անտեսվում է: Դրա վառ օրինակն, ըստ Քոքոբելյանի, Հայաստանում մենաշնորհ ունեցող ռուսական տնտեսավարող սուբյեկտներն են: Պատգամավորը վստահ է, որ այս որոշումը սպառնալիքների արդյունքում է կայացվել: 

՛՛Որևէ ճնշում արդարացված չեմ համարում, ու կարելի էր ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում արդյունքում և անվտանգության հարցով չունենայինք վտանգներ, և ՛՛Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու՛՛ բացած հնարավորությունը չկորցնեինք՛՛,-շեշտեց մեր զրուցակիցը: 

Ինչ վերաբերում է այն տեսակետներին, թե այս որոշումը կանդրադառնա նաև ներքաղաքական կյանքի վրա, Քոքոբելյանն արձագանքեց.

՛՛Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում, ցավոք սրտի, այնքան քաղաքական մոտեցումներն ու արտաքին վեկտորները դեր չեն ունեցել, որքան ներքաղաքական և խիստ անձնավորված կոնյուկտուրային շահերը:

Կարծում եմ, որ այս դեպքում էլ բացառություն չի լինի: Թե ով ում բարեկամն է, ինչ հարաբերություն ունի… մենք քիչ ենք ականատես լինում, որ քաղաքական ուժերը կամ գործիչները նշեն, թե ինչպիսի Հայաստան են ուզում, և հռետորաբանություն չէ դա,  հայտարարությունների մակարդակից պետք է իջնել հստակ գործողությունների մակարդակի…՛՛:

Զրույցի շարունակությունը՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ