22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Մեդվեդեւը սպառնում է Ուկրաինային չներգրավել Մաքսային միություն

Ուկրաինայի կողմից Եվրամիության Ասոցացման համաձայնագրի կնքումը կնշանակի, որ Ուկրաինայի համար փակվում է մուտքը Մաքսային միություն։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, փոխանցում է Interfax.ru-ն: 

“Այդ առնչությամբ Ուկրաինայի իշխանությունները պետք է ընտրություն կատարեն”,- հավելել է Ռուսաստանի վարչապետը: 

Ինչպես հայտարարել է առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը, նման եզրակացության համար հիմք է հանդիսացել Եվրամիության եւ Մաքսային միության նորմատիվային հիմքերի անհամատեղելիությունը: Նա հավելել է, որ նման եզրահանգման են հանգել միջազգային, իշխանության մարմինների եւ անկախ իրավաբանները: 

Ուկրաինական իշխանությունները հանդես են գալիս եվրոպական ինտեգրման օգտին: Նոյեմբերին Կիեւը պատրաստվում է Եվրամիության հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ