02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 10, 2013

Հայ մարզիկները հաղթել են Ֆրանսիայում

Հայաստանի մարզիկների հաղթարշավը շարունակվում է  ֆրանկոֆոնիայի 7-րդ միջազգային խաղերում: Երեկ հերթական ոսկե մեդալը մեր թիմին 96 կգ քաշային կարգում ազատ ոճի ըմբիշ Վիկտոր Կազիշվիլին: Երկօրյա մարտում ակնհայտ առավելություններով մրցակիցներից առաջ անցած մեր ըմբիշը եզրափակիչ փուլում ուժերը չափեց կանադացի մարզիկի հետ, ինչն էլ ավարտեց փայլուն հաղթանակով: Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս` օգոստոսի 17-ին, Սոֆիայում կայացած ազատ ոճի […]

Հայաստանը կշարունակի համագործակցել ԵՄ-ի հետ, եթե . Նալբանդյանը փակ հանդիպում ունեցավ ԱԺ-ում

Քիչ առաջ Ազգային ժողովում ավարտվեց փակ հանդիպումը, որտեղ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանում էր հարցերին՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ:  Հանդիպումից հետո լրագրողները հետաքրքրվեցին նախարարից, թե արդյոք հնարավոր համարում է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը նախաստորագրի: ՛՛Մենք հստակ ենք արտահայտվել, դրա մասին նաև Լիտվայի Արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ հայտնել ենք մեր […]

Կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը

Ֆուտբոլի  աշխարհի առաջնության ընտրական փուլի  Հայաստան-Դանիա խաղի հետ կապված` սեպտեմբերի 10-ին, ժամը 17.30-ից մինչև ժամը 22.00-ն, կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը հետևյալ փողոցներում. Իսակովի պողոտա-Աթենքի փողոց խաչմերուկից  դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհը, Իսակովի պողոտա-Աթենքի փողոց խաչմերուկից մինչև Լենինգրադյան փողոց-Աթենքի փողոց խաչմերուկը, Կիլիկիա թաղամասից դեպի Աթենքի փողոց տանող հատվածը: Պատճառված անհանգստության համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը: […]

Խոսում են, մտամոլոր են դառնում … ինքնասպանության միանգամից չեն դիմում

Սեպտեմբերի 10-ը ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրն է: Ի դեպ, համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո աշխարհում ինքնասպանությունների աճ է գրանցվել: Հոգեբան Սամվել Թորոսյանն այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում  տեղեկացրեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2008թ-ի տվյալներով Հայաստանում 100 հազար բնակչից  երկուսը ինքնասպանության են դիմում: ”Ցավոք նոր տվյալներ չգտա, իսկ պատճառները շատ են` սկսած սոցիալականից մինչեւ անձնական, կոնֆլիկտային իրավիճակները ընտանիքում, ինչու […]

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը Բաքվում հայտարարել է, որ եկել է ղարաբաղյան հակամարտությունը լուծելու ժամանակը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Ջեյմ Ուորլիքը, ով գտնվում է Բաքվում, մտադիր է ակտիվորեն աշխատել ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ: “Հակամարտությունը ձգվում է արդեն 21 տարի, եւ այսօր եկել է տանջանքներին եւ ատելությանը վերջ դնելու ժամանակը: Եկել է ժամանակը, որպեսզի հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերը համատեղ աշխատեն Հելսինկյան սկզբունքների հիման վրա երկարաժամկետ խաղաղության հասնելու համար”,- […]

Նադալը հաղթեց

ԱՄՆ-ում ավարտվեց մեծ սաղավարտի այս տարվա վերջին մրցաշարը՝ ԱՄՆ-ի բաց առաջնությունը:Վերջին օրը տղամարդկանց մենապայքարի եզրափակիչում իսպանացի Ռաֆայել Նադալը 6-2,3-6,6-4,6-1, հաշվով առավելության հասավ սերբ Նովակ Ջոկովիչի նկատմամբ և տիրեց տիտղոսին: Սա մեծ սաղավարտի մրցումներում Նադալի տարած 13-րդ հաղթանակն էր:Բացի այդ այս մրցաշրջանում Նադալը մասնակցել է13 մրցաշարի,12-ում հասել է եզրափակիչ,որից 10-ն ավարտել է հաղթանակով:

Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով Չինաստան մեկնելու ճանապարհին Աստանայում հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ Կայրաթ Կելիմբետովի հետ։ Կողմերը քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների ներկա մակարդակը, տարբեր ոլորտներում կապերի զարգացմանն ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:   Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ղազախստանի տնտեսական վիճակին, զարգացման ուղղություններին և հեռանկարներին: Այնուհետև, Կայրաթ Կելիմբետովը վարչապետ Սարգսյանին […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը կմասնակցի առաջիկա դիտարկմանը Ասկերանի ուղղությամբ

Սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Իրժի Աբերլեն /Չեխիա/: Դիտարկմանը մասնակցելու է նաև ԱՄՆ ԵԱՀԿ Մինսկի խմբի […]

Սենատը հետաձգեց Սիրիայի դեմ ռազմական գործողությունների հարցի քվեարկությունը

Ամերիկյան Սենատը հետաձգել է Սիրիայի դեմ ռազմական գործողությունների վերաբերյալ քննարկման մեկնարկը: Այս մասին հայտարարել է վերին պալատի դեմոկրատական մեծամասնության ղեկավար Հարրի Ռիդը: Ակնկալվում էր, որ Սիրիայի հարցում քվեարկությունը տեղի կունենա չորեքշաբթի` սեպտեմբերի 11-ին, սակայն Ռիդն ասել է, որ պետք է խուսափել շտապողականությունից, որպեսզի նախագահ Օբաման հասցնի իր դիրքորոշումը բացատրել յուրաքանչյուր սենատորի: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի