15 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը կմասնակցի առաջիկա դիտարկմանը Ասկերանի ուղղությամբ

Սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ:

ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Իրժի Աբերլեն /Չեխիա/: Դիտարկմանը մասնակցելու է նաև ԱՄՆ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

Աղբյուրը՝ ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ