11 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Խոսում են, մտամոլոր են դառնում … ինքնասպանության միանգամից չեն դիմում

Սեպտեմբերի 10-ը ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրն է: Ի դեպ, համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո աշխարհում ինքնասպանությունների աճ է գրանցվել:

Հոգեբան Սամվել Թորոսյանն այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում  տեղեկացրեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2008թ-ի տվյալներով Հայաստանում 100 հազար բնակչից  երկուսը ինքնասպանության են դիմում:

”Ցավոք նոր տվյալներ չգտա, իսկ պատճառները շատ են` սկսած սոցիալականից մինչեւ անձնական, կոնֆլիկտային իրավիճակները ընտանիքում, ինչու չէ նաեւ հոգեկան խնդիրները”,-ասաց հոգեբանը:

Սամվել Թորոսյանի խոսքով, ինքնասպանության միանգամից չեն դիմում` ամիսներ, նույնիսկ տարի է տեւում: “Խոսում են, արտահայտվում են, մտամոլոր են դառնում ու ի վերջո նպատակին են հասնում”: 

Ի դեպ, աշխարհի զարգացած պետություններից մեկը` Նորվեգիան անցած տարի հայտարարել է, որ սոցիալապես անապահով վիճակը ինքնասպանությունների աճի տեղիք է տվել: 

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ