07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայաստանը կշարունակի համագործակցել ԵՄ-ի հետ, եթե . Նալբանդյանը փակ հանդիպում ունեցավ ԱԺ-ում

Քիչ առաջ Ազգային ժողովում ավարտվեց փակ հանդիպումը, որտեղ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանում էր հարցերին՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ: 

Հանդիպումից հետո լրագրողները հետաքրքրվեցին նախարարից, թե արդյոք հնարավոր համարում է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը նախաստորագրի:

՛՛Մենք հստակ ենք արտահայտվել, դրա մասին նաև Լիտվայի Արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ հայտնել ենք մեր դիրքորոշումը: Դուք գիտեք, որ Լիտվան այսօր գլխավորում է միությունը և նաև այն հանդիպումից հետո, որ մենք ունեցանք պարոն հանձնակատար Ֆյուլեի հետ, մենք հրապարակել ենք Հայաստանի ցանկությունը Եվրոպական միության հետ հնարավոր բոլոր ձևափաչերով և եղանակներով և հնարավորինս սերտ ու խորը հարաբերություններ զարգացնելու վերաբերյալ՛՛,- պատասխանեց նախարարը:

Նալբանդյանը ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է առաջ տանել այն հարաբերությունները, որը արձանագրվել է վերջին շրջանում Հայաստանի և ԵՄ-ի միջև, եթե դրանք չեն հակասի Հայաստանի որոշմանը անդամակցել Մաքսային միությանը:

Նա շեշտեց, որ Լիտվայի ԱԳՆ ևս նշել է՝ ՛՛մենք համատեղ կշարունակենք՝ հիմնվելով այն ձեռքբերումների վրա, որոնք եղել են Հայաստանի և Եվրամիության կողմից՛՛: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ