02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 10, 2013

Ինչու է Ադրբեջանի փոխարտգործնախարարը գալիս Երեւան

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մահմուդ Մեմեդգուլիեւը այս շաբաթ կայցելի Երեւան, փոխանցում է ադրբեջանական haqqin.az-ը: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը: Նրա խոսքերով այցի նպատակը  “Արևելյան գործընկերություն” ծրագրի հերթական ոչ պաշտոնական  հանդիպմանը մասնակցելն է, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 12-13 –ին Երևանում:  Հանդիպմանը նաև մասնակցելու է ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Ֆուադ Իսքենդերովը:

Միայն թե ընդդիմախոսությունը շատ դեպքերում հեռու է տրամաբանական լինելուց. Կ. Ավագյան

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին:  “Մաքսային միությանն անդամակցելու լուրը, չգիտես ինչու, անհանգստացրել է որոշ քաղաքական ուժերի։ Նույնիսկ նրանք, ովքեր ժամանակին քննադատում էին Հայաստանի կողմից ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, այսօր էլ սկսել են դեմ արտահայտվել Մաքսային միությանն անդամագրվելու  որոշմանը։ Մաքսային միությանը միանալու որոշման դեմ սկսել են […]

Ո՞վ մնաց Սերժ Սարգսյանի դեմ /ֆոտո, վիդեո/

Սեպտեմբերի 10-ին Հայաստանի նախագահի նստավայրի մոտ հերթական բողոքի ակցիան էր կազմակերպվել “Դեմ ենք Ռուսաստանի հետ մաքսային միությանը” նախաձեռնող խումբը: Նկատենք, որ այս անգամ ավելի շատ էին լրագրողներն եւ ոստիկանները, քան ակտիվիստները: Գյումրիի “Ասպարեզ” ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը տեղեկացրեց, որ խաղաղ երթ են կազմակերպելու դեպի Եվրամիության հայաստանյան նստավայր եւ հանձնելու նամակ: Նամակում կոչ է արվում Եվրամիությանը, […]

Բրիտանական անալիտիկ կենտրոնի կողմից հրապարակվել է “Երկրների բարգավաճման” սանդղակը

ՀՀ ԱԺ “Բարգավաճ Հայաստան” խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի  խորհրդարանական ամբիոնից րոպեներ առաջ արված հայտարարությունը: “Միջազգային առաջատար վերլուծական ինստիտուտներից` Բրիտանական Լեգատում անալիտիկ կենտրոնի կողմից հրապարակվել է “Երկրների բարգավաճման” սանդղակը: Միջազգային նման ձևաչափի հետազոտությունները խորքային ուսումնասիրությունների հաշվին հստակ պատասխաններ են տալիս թե երկրների դասակարգման աղյուսակում, որ երկիրն ինչ առավելություն կամ Հայաստանի դեպքում՝ ինչ բացթողումներ ունի: Ցուցակը կազմված է 142 […]

Կարիք չկա մութ սենյակում սեւ կատու փնտրել, երբ կատուն այնտեղ չէ. Շարմազանով

Ներկայացնում ենք այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հնչեցրած ելույթը : ՛՛Քաղաքական աշունը մեկնարկել է հետաքրքիր եւ բուռն զարգացումներով, թե՛ ներքին եւ թե՛ արտաքին քաղաքականության բնագավառներում: Ուշադրության է արժանի սեպտեմբեի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որը կարելի է արդյունավետ որակել դաշնակից երկու պետությունների համար: Առաջին, կողմերը հայտարարեցին, որ […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեռնոգորիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չեռնոգորիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լյուբոմիր Միշուրովիչը (նստավայրը` Պոդգորիցա): Շնորհավորելով դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ՝ Նախագահը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման տարիները կնշանավորվեն Հայաստանի և Չեռնոգորիայի միջև փոխգործակցության օրակարգի հետևողական խորացման ու ընդլայնման գործում ձեռքբերումների արձանագրմամբ: Հանդիպմանը զրուցակիցներն ընդգծել են, որ […]

Բժիշկները բացահայտել են առանց ճարպի մարդու հանելուկը /ֆոտո/

Տղամարդը, ով տառապում է 2-րդ տեսակի շաքարային դիաբետից, ինչպես նաեւ չի կարողանում քաշ ավելացնել, վերջապես իմացել է իր եզակի եւ առեղծվածային հիվանդության պատճառը:  Գիտնականները պարզել են, որ պարաօլիմպիական խաղերի մասնակից, բրիտանացի մարզիկ Թոմ Ստանիֆորդի մոտ MDP-սինդրոմ է, որն առաջանում է գենետիկ մուտացիայի արդյունքում, որը, թվում է, թե միմյանց հետ կապ չունեցող հիվադությունների պատճառ է դառնում: […]

Սերժ Սարգսյանը կորցրել է իրավիճակի նկատմամբ որևէ վերահսկողություն. Արամ Մանուկյան

Ներկայացնում ենք ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյաի հայտարարությունը Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ՛՛Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին հայ հասարակությունը ականատես եղավ արտառոց գաղտնիության պայմաններում տեղի ունեցած մի շարք՝ մեր երկրի համար ճակատագրական  իրադարձությունների. Հայ – թուրքական արձանագրությունների ստորագրում. Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններ. Միացյալ մաքսային գոտուն միանալու վերաբերյալ հայտարարություն. Գազի գնի բարձրացումներ (մինչև հիմա մենք […]

“ՀՀ իշխանությունների նման քայլը, միգուցե պարտադրված, բայց վտանգում եւ հարցականի տակ է դնում ՀՀ ինքնիշխանությունը”

ՀՀ ԱԺ պատգամավոր, Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հայտարարությունը Ազգային ժողովի հայտարարությունների ժամին: “Վերջին օրերին Հայաստանում հիմնական քննարկվող հարցը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանի հայտարարությունն է, համաձայն որի ՀՀ–ն մտադրված է անդամակցել Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացներին: Ազատ դեմոկրատներ կուսակցությունն իր դատապարտող հայտարարությամբ արդեն իսկ հանդես է եկել: Ուզում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի