՛՛Մենք Րաֆֆի Հովհաննիսյանը չենք … ՛՛. ազատամարտիկները կլոր սեղանի են հրավիրում

՛՛Էսօր Ֆյուլեի և Լիսկայի միջև ես տարբերություն չեմ տեսնում: Հայաստանի հանքերի հարստությունըը մենշնորհային տեսքով գնում է Եվրոպա: Բաժանվել է Հայաստանը, և Ֆյուլեն գալիս է իր բաժնի պատասխանը ստանալու,-լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը,- հավելելով, թե աշխարհի երկրները չեն վստահում մեր իշխանություններին և աշխարհի շատ ու շատ երկրներ մեր երկրում վարվող քաղաքականությունը համարում են ՛՛փալասային՛՛ քաղաքականություն”:
Ազատամարտիկների գաղափարներին որպես աջակիցներ Սուրեն Սարգսյանը ցանկանում է տեսնել սոցիալական տարբեր շերտերի ներկայացուցիչների, ինչպես նաև տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց:
Սուրեն Սարգսյանը նշեց, որ համաժողովրդական պայքարի պահանջը բավարարելու համար են ձեռնարկվել աշխարհազոր ստեղծելու առաջին քայլերը, որը տանելու է դեպի ժողովրդի մոբիլիզացում, որը նպատակ ունի ստեղծել 88 թվի իրավիճակ Ազատության հրապարակում:
Ազատամարտիկները բանակցում են տարբեր քաղաքական ուժերի հետ, և նրանց բոլորին հրավիրում կլոր սեղանի՝ հավաքվելու և որոշում կայացնելու հանուն Հայաստանի շարժում սկսելու նպատակի համար :
Ազատամարտիկները կարծում են, որ իրենց կհաջողվի հասնել նրան, ինչին մինչ այսօր չի հաջողվել հասնել ընդդիմադիր կուսակցություններին:
՛՛Մենք Րաֆֆի Հովհաննիսյանը չենք, որին ինչ-ինչ կուսակցական անհամաձայնության համար մերժեն, մենք 88-ի զինվորներն ենք և մենք իրավունք ունենք համախմբվելու՛՛,-հայտարարեց Սարգսյանը: