Էլի կորցրինք` Հայաստան Դանիա` 0:1
Քիչ առաջ ավարտվեց աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան – Դանիա հանդիպումը: Ցավոք,մեր հավաքականը հերթական պարտությունը կրեց սեփական հարկի տակ` եւս մեկ անգամ կորցնելով լավագւյն շանսը:
Հանդիպումը ակտիվ սկսեցին հյուրերը, որոնք անընդհատ վերահսկում էին գնդակը: Խաղասկզբում հայերից վտանգավոր էր միայն Արազ Օզբիլիզի անցումը, որից հետո պաշտպանները փակեցին գնդակի ճանապարհը:
Այդ ամենին ավելացավ Կառլեն Մկրտչյանի վնասվածքը, որի պատճառով մեր կիսապաշտպանը լքեց խաղադաշտը: Նրան փոխարինեց Արթուր Սարկիսովը: Առաջին կեսն այդպես էլ ավարտվեց:
Երկրորդ կեսը դեռ չսկսած փոխարինվեց նաև վնասվածք ստացած Ա.Սարկիսովը, որը խաղաց մի քանի րոպե: Այնուամենայնիվ, Հայաստանին 54-րդ րոպեին հաջողվեց վտանգավոր գրոհ կազմակերպել, բայց Մխիթարյանի փոխանցումից հետո եզրափակող չեղավ:
66-րդ րոպեին Հայաստանը կազմակերպեց ամենավտանգավոր գրոհը: Անկյունայինի խաղարկումից հետո անդրադարձից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից:
74-րդ րոպեին Վ.Հարոյանը խախտեց խաղի կանոնները տուգանային հրապարակում և,ստանալով երկրորդ դեղին քարտը,հեռացվեց խաղադաշտից,իսկ հայաստանը պատժվեց 11մ. հարվածով: Այն անվրեպ իրացրեց թիմի ավագ Դ.Ագերը:
Մնացած ժամանակահատվածում հուսալքված հայերը միայն լրացուցիչ ժամանակում վտանգավոր պահ ստեղծեց,բայց օզբիլիզի հարվածից հետո հյուրերի դարպասապահը փրկեց դրությունը :Այսպիսով, Հայաստանի հավաքականը հերթական պարտությունը կրեց և գրեթե զրկվեց աշխարհի առաջնության ուղեգրին տիրելու հնարավորությունից: