02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ճիշտ կանենք Վարդան Մինասյանի հրաժարականը չպահանջենք. հասկանում են

Սոցցանցերը քննարկում են Հայաստան-Դանիա հանդիպումը: Մեր ֆուտբոլասերները երկու խմբի են բաժանվել. առաջինները քննադատում են տղաներին, երկրորդները քննադատելով հանդերձ` նկատում են, որ տղաները ի սրտե էին խաղում:

Օգտատեր Արման Թաթևոսյաը գրել է. ”Ճիշտ է, արդյունքը կարևոր է, բայց եթե տղեքը կպած ու սրտանց խաղում ու վերջում պարտվում են, չարժի իրենց մեղադրել։ Չեխիայում իրանց ճղելով հաղթեցին, էսօր էլ օբյեկտիվ պատճառներով օպտիմալ կազմով չէին խաղում, բայց էլի պակաս չէին ճղում իրանց։ Անկախ 11 մետրանոցից էսօր Հարոյանը գերազանց խաղաց, Արասը արդեն Մեսսիի տակն էր փորում, մյուսներն էլ էլի վատ չէին խաղում։

Էսօր ճիշտ կանենք չբողոքենք ու Վարդան Մինասյանի հրաժարականը չպահանջենք, որովհետև մեկ ա էս տղեքը իրանց ունակությունների չափով ու դեռ մի բան էլ ավել խաղում են!!!
Չգիտեմ ով ոնց, ես շնորհակալ եմ մեր տղեքից, իրանց շնորհիվ էսօր մեր հետ հաշվի են նստում ու ինչ-որ չափով վախենում են!!!՛՛: 

Սեդրակ Մկրտչյանն այսպես է արձագանքել.

՛՛1. Կասպարովը բավական լավ էր նայվում թե չեխերի հետ խաղում, թե այսօրվա ողջ խաղի ընթացքում։ Բերեզովսկու կարիերայի ավարտից հետո լավ դարպասապահ ունենք։
2. Մեր ֆուտբոլիստների մոտ свой-чужой համակարգը շեղվածա. անիմաստ փոխանցումներ դեպի հակառակորդ շատ հաճախ խեղդում են գրոհը ի սկզբանե։
3. Վարդան Մինասյանը մեծ գործա անում անխոս, բայց մեզ պետքա լավ դպրոց ունեցող մարզիչ արտասահմանից, քանի որ գործող ֆուտբոլիստների ռեսուրսը բավական մեծա։
4. Մեր ֆուտբոլիստները լավն են, բայց իրանց պետքա հոգեբանի հետ լուրջ աշխատանք, որ բաց թողած գոլերից հետո չթլֆեն ամեն անգամ ու հետագա հնարավոր հաջողություն կասեցնեն։
5. Աշխարհի կամ Եվրոպայի առաջնություն կարողա մտնի ժամանակի ընթացքում ուժը ապացուցած հավաքականը։ Վերջին տարիներին ավելի շատա արվել ֆուտբոլի ոլորտում, քանի անկախությունից ի վեր բոլոր տարիներին, բայց սա դեռ բավական չէ։ Եթե մինչև 2016 Եվրոպայի մրցաշարի ընտրական փուլը անենք բոլորը, հաջորդ մրցաշարին կմասնակկցենք։՛՛

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն անմասն չէ մնացել քննարկումներից: 

՛՛Հայաստան-Դանիա ֆուտբոլային հանդիպման երկրորդ խաղակեսում միապաղաղությունը նահանջեց՝ իր տեղը զիջելով ավելի բաց ֆուտբոլի: Մերոնք կարող էին նույնիսկ հաջողության հասնել, եթե 66-րդ րոպեին դարպասաձողը չփրկեր հյուրերին:

Սակայն, ինչպես նկատել էի առաջին խաղակեսից հետո՝ նման խաղային որակով մերոնք հաղթել չեն կարող: Այսօր դանիացիները հաղթեցին՝ մերոնց զրկելով աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու հեռանկարից:

Հայաստանի հավաքականում կան բարձրակարգ ֆուտբոլիստներ, որոնց անհատական խաղի շնորհիվ՝ երբեմն ականատես ենք լինում գեղեցիկ ֆուտբոլի, հաղթական խաղերի, բայց մեր հավաքականի բնավորության անքակտելի մասն է անկայուն խաղը:
Նման հավաքականները աշխարհի առաջնության եզրափակիչներում հայտնվելու մինիմինալ շանսեր ունեն՛՛:

Հիշեցնենք, քիչ առաջ  0:1 հաշվով ավարտվեց Հայաստան-Դանիա հանդիպումը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ