02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Եվրոպական Հանձնաժողովը համատեղելի է որակել ԵՄ հետ ազատ առևտրի գոտում ներգրավելն ու ԱՊՀ շրջանակում տնտեսական համագործակցությունը

Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

“Եվրոպական Հանձնաժողովը, հաշվի առնելով Հայաստանի որոշումը, համատեղելի է որակել ԵՄ հետ ազատ առևտրի գոտում ներգրավելն ու ԱՊՀ շրջանակում տնտեսական համագործակցությունը: Ներկայացնում ենք տեքստի ոչ պաշտոնական թարգմանությունը:

“Այս տարվա հուլիսին՝ երեք ու կես տարի անց, ավարտեցինք Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի` ներառյալ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները: Համաձայնագիրը Հայաստանին թույլ կտա ԵՄ աջակցությամբ առաջ մղել համալիր արդիականացման և բարեփոխումների ծրագիրը՝ հիմնված ընդհանուր արժեքների, քաղաքական ասոցացման ու տնտեսական ինտեգրացիայի վրա: Նկատի կունենանք Մաքսային միությանը միանալու Հայաստանի ակնհայտ ցանկությունը:

Անհամբեր ենք, որպեսզի լավ հասկանանք Հայաստանի մտադրություններն ու թե ինչպես է ցանկանում ապահովել դրա և Ասոցացման ու Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների համատեղելիությունը: Խորհրդակցությունների ավարտից հետո էլ հետագա ընթացքի համար եզրահանգումներ կանենք:

Վերստին ցանկանում ենք ընդգծել, որ Ասոցացման ու Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերը բոլորի համար օգտակար բարեփոխումների հիմք են, այլ ոչ՝ զրոյական արդյունքով խաղ, և կարող են համատեղվել ԱՊՀ շրջանակում տնտեսական գործակցության հետ”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ