08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2013

Վերահսկիչ պալատը դիտո՞ւմ է, թե՞ ստուգում /վիդեո/

Աշխատանքի եւ սոցիալական ծառայության  նախկին պետ Վազգեն Վազգեն Խաչիկյանի եւ  12 աշխատակիցների գործով դատաքննությանը այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վկայություն տվեց Արա Հարությունյանը, ով 1999-2011թթ.աշխատել է սոցիալական ծառայությունում եւ եղել է Խաչիկյանի տեղակալը: Երբ դատարանին նա հայտնեց, Գյումրիի ծառայությունում բացահայտված չարաշահումների մասին`  Վազգեն Խաչիկյանը փորձեց պարզել, թե հիշում է արդյոք վկան, […]

ՀԱԿ-ի գնահատականը

Վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները ընդունել են մի քանի որոշումներ, որոնք առնչվում են Եվրոպական Միության հետ Ասոցացման ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրերին, ինչպես նաև Մաքսային և Եվրասիական միություններին Հայաստանի միանալու վերաբերյալ: Հայաստանի համար ճակատագրական այս հարցերի շուրջ բանակցությունների ամբողջ գործընթացը չի եղել թափանցիկ, համաձայնությունների եւ պայմանագրերի էությունը եւ հիմնավորումները գաղտնի են պահվել […]

Սքարլեթ Յոհանսոնն ամուսնանում է ֆրանսիացի լրագրողի հետ

Հոլիվուդյան դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը ամուսնանում է ֆրանսիացի լրագրող Ռոմեն Դորիակի հետ: Վենետիկյան կինոփառատոենի ժամանակ բոլորը նկատել են նշանադրության մատանին Յոհանսոնի մատին, իսկ դերասանուհին փարզապես փայլելիս է եղել երջանկությունից:   Հարկ է նշել, որ դերասանուհին  ադեն մեկ անգամ ամուսնացած եղել է, սակայն այդ ամուսնությունը տեւել է ընդամենը երկու տարի:   

Արտակարգ իրավիճակ ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ. ոստիկանները մոտ չեն թողնում անգամ լրագրողներին /ֆոտո/

Քիչ հետո կսկսվի ՀՀԿ գործադիր մարմնի սպասված նիստը: Դեպի կուսակցության գրասենյակ տանող Մելիք Ադամյան փողոցի սկզբնամասը, որտեղով պետք է անցնի ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, ակտիվիստները փակել են: Նրանք բողոքում են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ: Ինչպես տեղեկացնում է Henaran.am-ի լրագրողը, այս պահին ոստիկանները շղթա են կազմել և չեն թույլատրում նույնիսկ լրագրողների մուտքը կուսակցության […]

Հաշտվեցի՞ն Ծառուկյանի հետ

Henaran.am-ի տեղեկություններով, օրերս հաշտության եզրեր են գտել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու “Կինգ դելյուքսի” գլխավոր տնօրեն Արթուր Հարությունյանը` նույն ինքը Պալաչը:  Հիշեցնենք, “Կինգ դելյուքսի”  կողմից շահագործվող Երեւան-Աբովյան թիվ 259  եւ Երեւան-Չարենցավան ավտոբուսների երթուղիներին զուգահեռ “Գագիկ Ծառուկյան” բարեգործական հիմանդրամը անվճար երթուղիներ էր դրել, ինչի դեմ բողոքում էր սեփականատերը:  Պայմանավորվածության համաձայն, Գագիկ Ծառուկյանը դադարեցնելու է բաերգործական երթուղիները: 

Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել են ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի և ՀՀ տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարության նախագծերը, որոնք խորհրդի անդամներին ներկայացրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Հանրապետության Նախագահը […]

Դավիթ Շահնազարյանը` դեսպա՞ն /վիդեո/

Վերջերս ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, ՀՀՇ անդամ Արա Սահակյանը վերջերս դեսպան է նշանակվել Ղազախստանի Հանրապետությունում: Henaran.am-ը ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանից հետաքրքրվեց, թե արյդոք հնարավոր համարում է, որ իրեն էլ առաջարկվի դեսպանի պաշտոն: Շահնազարյանի պատասխանը` տեսանյութում: 

Նալբանդյանը կհանդիպի Ֆյուլեին

Բրյուսելում աշխատանքային այցելությամբ գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպում կունենա Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ։ Տեղեկացնում են ԱԳՆ մամլո ծառայությունից: 

Ահա թե ինչպիսին է Ջենիֆեր Լոպեսն առանց “make-up”-ի

Հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսն առանց դիմահարդարման գնացել է գնումների: Երգչուհին ու նրա դուստրը` Էմման շրջել են Լոս Անջելեսի մոտ գտնվող առեւտրի կենտրոնում: Լոպեսն ու նրա դուստրը բավական երկար ժամանակ են անցկացրե մանկական հագուստի խանութում, Էմմայի համար մի քանի նոր զգեստ են գնել: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի