08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2013

Մխիթարյանի եւ Գյոտցեի տարբերությունը

Ռուսական Sports.ru կայքը, ամփոփելով գերմանական ֆուտբոլի ամառային տրանսֆերային նորությունները, համեմատել է Բորուսիայից Բավարիա տեղափոխված Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեին և Բորուսիայում նրա փոխարեն ձեռք բերված Հենրիխ Մխիթարյանին: Հայ ֆուտբոլիստի մասին կայքը գրում է . ”Յուրգեն Կլոպի գլխավորած թիմում նորեկների հարմարվելուն չեն սպասում. կամ նրանք պետք է մի անգամից լավ խաղան, կամ էլ նստեն պահեստայինների […]

Անց է կացվում միջազգային մակարդակի դասընթաց. ԶՈւ

  Ս․թ․ օգոստոսի 27-ից սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում անց է կացվում ՕԿՀ 1-ին մակարդակի միջազգային դասընթաց և ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրաձգային գումարտակի՝ ՆԱՏՕ-ի կողմից 1-ին մակարդակի գնահատում: Միջազգային դասընթացին և գնահատմանը մասնակցում է 21 երկրի թվով 64 զինծառայող, որոնցից 13-ը՝ ՆԱՏՕ-ի անդամ, […]

Ինչու է Սերժ Սարգսյանի որոշումը ճիշտ

Թատերագետ Լևոն Մութաֆյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. ”Ոմանք ցավագին գնահատականներ ու մեկնաբանություններ կտան սույն մտորումիս, գուցե ինձ դավաճան էլ կոչեն, սակայն, ըստ էության, դեմ լինելով Ռուսաստանի կողմից Հայաստանի ստրկացման քայլերին, այնուհանդերձ, Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի հայտարարությունը համարում եմ ճիշտ և տեղին՝ թելադրված Հայաստանի և Արցախի շահերով…  Բացատրեմ միտքս: Ի՞նչ է իրենից ներկայացնում Սիրիայի […]

Հայ ժողովուրդը եվրոպական և ոչ թե ռուսական քաղաքակրթության մաս է.նախաձեռնություն

  Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միություն մտնողները զրկվում են ազատ առևտրի այլ գոտիների միանալու հնարավորության վերաբերյալ ինքնուրույն որոշում կայացնելուց: Այսինքն` մտնելով Մաքսային միություն, մենք չենք կարողանա Եվրամիության Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն (ենթադրում է զրոյական մաքսատուրքերով առևտուր ԵՄ երկրների հետ և եվրոպական չափանիշների ներդրում ամբողջ տնտեսությունում) միանալու վերաբերյալ ինքնուրույն որոշում կայացնել, քանի որ ԵՄ-ն մեզ վերաբերող […]

Ներկայացվեցին Մաքսային Միությունում և Միասնական տնտեսական տարածքում գործող տեխնիկական կանոնակարգերը

Սեպտեմբերի 5-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում Հայաստանի արդյունաբերության զարգացման հիմնադրամի աջակցությամբ տեղի ունեցավ «Տեխնիկական կանոնակարգումը Մաքսային Միությունում և Միասնական տնտեսական տարածքում.  փոխադարձ ապրանքաշրջանառության աճի բաղադրիչները» թեմայով աշխատաժողովը: Միջոցառման նպատակն է Մաքսային Միության անդամ երկրներ արտադրանք արտահանողներին մանրամասն իրազեկել այն բոլոր ընթացակարգերի և մեխանիզմների մասին, որոնք կնպաստեն իրենց արտադրանքն այդ երկրներ ներմուծելուն: Աշխատաժողովին մասնակցելու համար Հայաստան են […]

“Հայաստանն անկախ պետություն է եւ որեւէ մեկի վասալը չէ”. Ալեքսանդր Արզումանյան

“Հայաստանն անկախ պետություն է եւ որեւէ մեկի վասալը չէ, որպեսզի երկրի նախագահին ինչ-որ տեղ հրավիրեն եւ ստիպեն հապճեպ որոշում կայացնել” այսօր՝ սեպտեմբերի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասել  է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը  այն մասին, որ Հայաստանը պատրաստ է միանալ Մաքսային միությանը: Ալեքսանդր Արզումանյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանի վրա ճնշումն […]

Ճակատագրական որոշումներ կայացնելու իրավունքը պետք է ժողովրդի ձեռքում լինի. նախախորհրդարան

Ս.թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի պաշտոնը ժողովրդի իշխանության յուրացման միջոցով զբաղեցնող Սերժ Սարգսյանը Մոսկվա կատարած պաշտոնական այցի ժամանակ` ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ հանդիպումից հետո, անակնկալ հայտարարություն է արել այն մասին, իբրև թե Հայաստանը ցանկություն ունի միանալու Մաքսային միությանը և ներգրավվելու Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում: Արցախի հարցի լուծման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, վերպետական միջազգային կազմակերպություններին […]

Որևէ մեկը Րաֆֆի Հովհաննիսյանի արժանիքները չի թերագնահատում

 ”Մենք անտարբեր չենք եղել, գրեթե միշտ մասնակցել ենք բոլոր տիպի քննարկումներին, որոնք վերաբերում են երկրի զարգացմանը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը` ի պատասխան բոլոր այն քննադատությունների, որ քաղաքական ուժերը, այդ թվում և ՀՅԴ-ը չեն արձագանքել ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` համապետական ժողով գումարելու առաջարկին: ”Որևէ մեկը Րաֆֆի Հովհաննիսյանի ոչ արժանիքները, ոչ էլ […]

Քրեական գործ բժշկին ծեծի ենթարկելու համար

ՀՀ առողջապահության նախարարությունը դատապարտելով Մասիսի բժշկական կենտրոնում բժշկին ծեծի ենթարկելու միջադեպը տարածել է հայտարարություն. Օգոստոսի 31-ին, ժամը 01-30-ի սահմաններում  Մասիսի բժշկական կենտրոնում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ այսօր իմացանք, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն)։ Անկախ այն բանից, թե ինչ պատիժ կսահմանվի մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում բժշկին ծեծի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի