08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2013

Նոր մարզպետացո՞ւ. Ժողովուրդ

 Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանն իր շրջապատում հայտարարում է, թե ինքը Կոտայքի ապագա մարզպետի “լավագույն” եւ հավանական թեկնածուն է: Այս մասին գրում է  ”Ժողովուրդ”-ը եւ նշում, որ այս օրերին քաղաքապետն անգամ “ծանոթներ” է փնտրում ՀՀԿ “վերնախավի” հետ հանդիպելու եւ իր ցանկության մասին հայտնելու համար:  Տեղեկություններ կան, որ Ա. Դանիելյանը այժմ ցանկանում է հանդիպել ԱԺ նախագահ Հովիկ […]

ԲՀԿ-ը 2 թևի է բաժանվել Մաքսային միության պատճառով, Ծառուկյանն էլ գիտեր. Հրապարակ

Թերթը գրում է, որ ԲՀԿ-ն առաջիկա օրերին նիստ կհրավիրի, որտեղ օրակարգային գլխավոր հարցը լինելու է Եվրասիական միությանն անդամակցելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի ՛՛անակնկալ՛՛ որոշումը: ԲՀԿ-ում պետք է այս առիթով պաշտոնական դիրքորոշում արտահայտեն, սակայն այժմ դժվար է ասել, թե այն ինչպիսին կլինի: Այստեղ վրդովված են Սերժ Սարգսյանի միանձնյա որոշումից, որի արդյունքում իրենք զրկվեցին իրենց ռուսաստանահաճո դիրքորոշումները և […]

Cancel եղավ. Հայկական ժամանակ

Թերթը գրում է, որ իշխանական շրջանակներում 2 օր է, խոսակցություններ կան, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Մոսկվայում կայացված որոշումը խիստ բարենպաստ է եղել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի համար: Մասնավորապես ասում են, որ հարաբերությունների այսպիսի դասավորության դեպքում՝ վերացել է ՀՀ գլխավոր դտախազին փոխելու և այսպես ասած՝ նոր սերնդի, եվրոպական կրթություն ստացած դատախազ ունենալու անհրաժեշտությունը: […]

ԱԳՆ-ում սգո օրեր են. Ժամանակ

Թերթի տեղեկություններով` այս երկու օրերին Արտաքին գործերի նախարարությունում սգո օրեր են: Դրա պատճառը Սերժ Սարգսյանի կողմից Մոսկվայում արված ՛՛Հայաստանը ցանկություն ունի միանալու Մաքսային միությանը՛՛ հայտարարությունն է: Շփոթահար են հատկապես այն պաշտոնյաներն ու շարքային աշխատողներն, ովքեր հույս ունեին, որ Հայաստանը չի միանա Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը, հակառակը` անշեղորեն կգնա Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ու Խորը և […]

ՀՀԿ-ի օրակարգում խորհրդարանական կարգի անցման հարց դրված չէ. Շարմազանով

””Հանրապետականի” քաղաքական օրակարգում խորհրդարանական կարգի անցման հարց դրված չէ”,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Իսկ վտանգավոր է, հիացական է, լավն է, թե վատն է, ցանկացած քաղաքական գործչի ընկալման կամ արտահայտման խնդիրն է` ըստ նրա: Շարմազանովը հիշեցրեց, որ նախագահի հրամանագրով ստեղծվել է հանձնաժողով, որը կզբաղվի Սահմանադրական բարեփոխումներով: […]

ՈւԵՖԱ-ն Եվրո 2020-ի թեկնածու քաղաքներին կընտրի սեպտեմբերի 19-ին և 20-ին

Սեպտեմբերի 19-ին և 20-ին խորվաթական Դուբրովկա քաղաքում տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի հերթական նիստը:Նիստի ընթացքում որոշվելու են Եվրո 2020թ-ի թեկնածու քաղաքները:Հիշեցնենք, որ այս տարվա  հունվար ամսին ՈՒԵՖԱ-ի գործկոմը որոշել էր,որ Եվրոպայի 2020թ-ի առաջնությունը կանցկացվի Եվրոպայի 13 քաղաքներում:Նշենք, որ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ասել էր, որ Երևանը կարող է դառնալ այդ քաղաքներից մեկը:

Հասարակական գլոբալ ճնշում չկա. Էդուարդ Շարմազանով /վիդեո/

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել է ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցի մանրամասները: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Մասնավորապես անդրադարձ է կատարվել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցին: “Մաքսային միությանը միանալը բխում է մեր շահերից: Եւս մեկ անգամ պետք է ասեմ, որ այս հայտարարության մեջ որեւէ սենսացիոն բան […]

Վարդայի նոր ֆոտոշարքը /ֆոտո/

Փոլ-դենսի աշխարհի չեմպիոն Varda-ն /Վարդանուշ Մարտիրոսյանը/ այս անգամ զարդարում է Ռուսաստանում, Բելառուսում եւ Ուկրաինայում վաճառվող “Friday” ամսագրի շապիկը:  Ներկայացնում ենք Վարդայի նոր ֆոտոշարքը, որտեղ նա հանդես է գալիս ամոզոնուհու կերպարով:

Ամբողջ օրը ցույց են անում, բա ի՞նչով են ապրում… /վիդեո/

ՍԻՄ կուսակցության նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը վստահ է, որ քաղաքի տարբեր հատվածներում զանազան հարցերի դեմ պայքարող ակտիվիստների մի մասն ուղղակի  այսպես ասած` ”գրանտակերներ” են: ”Պատահական չէ, որ անկախ նրանից` ինչ թեմա, ինչ հարց է, քաղաքի մի ծայրից մյուս ծայրն են վազվզում: Մի մասը, ապացուցված է, որ ”գրանտակերներ են”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Բաբուխանյանը նկատելով, որ օրինակ` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի