20 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

Հասարակական գլոբալ ճնշում չկա. Էդուարդ Շարմազանով /վիդեո/

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել է ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցի մանրամասները: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Մասնավորապես անդրադարձ է կատարվել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցին:

“Մաքսային միությանը միանալը բխում է մեր շահերից: Եւս մեկ անգամ պետք է ասեմ, որ այս հայտարարության մեջ որեւէ սենսացիոն բան պետք չէ փնտրել, քանի որ տարիներ շարունակ հստակ նշել ենք, որ Եվրասիական միությանը անդամագրվելը մեզ համար շատ կարեւոր է”,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Պատասխանելով այն հարցին, թե ՀՀԿ-ում տեղյակ էին, որ նախագահը պետք է համաձայնություն տա Մաքսային պայմանագրին, ՀՀԿ խոսնակը ասաց, որ բազմիցս քննարկվել է: “Յուրաքանչյուր միջազգային համաձայնագիր-պայմանագիր պետք է վավերացվի ԱԺ կողմից: Դա արվելու է”:

 Հարցին, թե հնարավո՞ր է, հասարակության ճնշման արդյունքում, Մաքսային միությանը միանալու փաստաթուղթը չստորագրվի, Շարմազանովը պատասխանեց, որ հասարակական գլոբալ ճնշում չի տեսնում եւ հավելեց, որ այդ համաձայնագիրը բխում է մեր պետության շահերից: “Բազմակարծություն է, մարդիկ կարող են նաեւ բողոքել”,-ասաց նա:

Մանրամասները`  տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ