ԲՀԿ-ը 2 թևի է բաժանվել Մաքսային միության պատճառով, Ծառուկյանն էլ գիտեր. Հրապարակ
Թերթը գրում է, որ ԲՀԿ-ն առաջիկա օրերին նիստ կհրավիրի, որտեղ օրակարգային գլխավոր հարցը լինելու է Եվրասիական միությանն անդամակցելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի ՛՛անակնկալ՛՛ որոշումը: ԲՀԿ-ում պետք է այս առիթով պաշտոնական դիրքորոշում արտահայտեն, սակայն այժմ դժվար է ասել, թե այն ինչպիսին կլինի:
Այստեղ վրդովված են Սերժ Սարգսյանի միանձնյա որոշումից, որի արդյունքում իրենք զրկվեցին իրենց ռուսաստանահաճո դիրքորոշումները և Մաքսային միությանն անդամակցության ճանապարհին կատարած տիտանական աշխատանքը ցուցադրելու հնարավորությունից: Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը Մոսկվայում այդ որոշումը հնչեցնելու հաջորդ իսկ օրը հայտարարել էր. ՛՛Սերժ Սարգսյանը չի խորհրդակցել երկրի խորհրդարանի հետ, չի խորհրդակցել հիմնական քաղաքական ուժերի, այդ թվում` ոչ կոալիցիոն և ընդդիմադիր ուժերի հետ՛՛:
ԲՀԿ-ում ևս այս հարցի շուրջ երկու թև կա. եթե հիշում եք՝ ԲՀԿ-ն վերջին մեկ տարում ակտիվորեն պատվիրակություններ էր գործուղում Եվրասիական միությանն ուղղված կոնֆերանսներին մասնակցելու:
Ի դեպ ուշագրավ է, որ մինչ Սերժ Սարգսյանը Մոսկվայի ճանապարհին էր, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը Ֆիզկուլտինստիտուտում խոսեց հայ–ռուսական հարաբերությունների մասին և մեծ ջերմությամբ շեշտեց դրանց կարևորությունը՝ բերելով մի շարք հիմնավորումներ։ Ոմանք ենթադրում են, որ Ծառուկյանը գիտեր Սերժ Սարգսյանի մտադրության մասին և որոշել էր առաջ ընկնել ու ժեստ անել Պուտինին:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: