08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2013

Եվրոպացիները տեղյակ են եղել. Ա. Բաղդասարյան

 ՛՛Մենք մեծ աշխատանք ենք կատարել և մոտեցել այս շրջափուլի ավարտին, մոտեցել ենք Վիլնյուսում այդ փաստաթղթի նախաստորագմանը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նա ընդգծեց, որ Հայաստան-Եվրամիություն քաղաքական համագործակցությունը ենթադրում է քաղաքական, տնտեսական համագործակցություն և համագործակցություն անվտանգության, արդարադատության ոլորտում: ՛՛Թե ինչպիսի համաձայնագիր պետք է ստարագրվի, դա որոշելու են Հայաստանն ու Եվրամիությունը: Այդ պայմանագիրը […]

Մեծ սաղավարտի կիսաեզրափակչի մասնակիցները հայտնի են

Նյու-Յորքում շարունակվող թենիսի ԱՄՆ-ի Մեծ սաղավարտի խաղարկության մենապայքարում հայտնի են դարձել կիսաեզրափակչի մասնակիցները:Կանանց պայքարում կիսաեզրափակչում միմյանց դեմ կմրցեն ամերիկուհի Սերենա Ուիլիամսն ու չինուհի Նա Լին, իսկ մյուս զույգում կհանդիպեն Իտալիայի ներկայացուցիչ Ֆլավիա Պենետան և բելառուսցի Վիկտորյա Ազարենկան:Տղամարդկանց պայքարում կիսաեզրափակիչում Նովակ Ջոկովիչը (Սերբիա) կհանդիպի Ստանիսլաս Վավրինկայի (Շվեյցարիա) հետ, իսկ ֆրանսիացի Ռիշար Գասկեն քննություն կընդունի իսպանացի Ռաֆայել […]

ԵԺԿ-ն դատապարտել է Ռուսաստանի ճնշումը Հայաստանի նկատմամբ

Բրյուսելում երեկ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական վեհաժողովի ժամանակ հրատապ բանաձեւի նախագիծ է ընդունվել, որում ԵԺԿ-ն դատապարտում է Ռուսաստանի կողմից Հայաստանի հանդեպ կիրառված ճնշումը եւ ափսոսանք է հայտնում այդ հանգամանքներում Հայաստանի նախագահի կայացրած որոշման կապակցությամբ, որը վտանգում է Հայաստանի ձեռքբերումները Եվրամիության ուղղությամբ: 

Ռուս պատգամավորները չեն մեկնի Վաշինգտոն` սիրիական հարցը քննարկելու

Ռուսաստանի պառլամենտական պատվիրակությունը չի մեկնի Վաշինգտոն` Կոնգրեսում սիրիական հարցով հանդիպման համար: Այս մասին հայտարարել է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը, փոխանցում է interfax.ru-ն:

“Ախր Սերժն ի՞նչ անի, որ իմ կնիկը …” /վիդեո/

Մեզանում տեղի ունեցող կոնկրետ իրավիճակներ եւ երեւույթներ լրջության այնպիսի պաշար ունեն, որ անհնար է դրանից դուրս որեւէ կոնտեքստ անգամ պատկերացնել: Բայց արի տես, որ` երբեք մի ասա երբեք: Թափ հավաքող քաղաքացիական բողոքների, միտինգների ժամանակ միշտ էլ զավեշտալի տեսարաններն անպակաս են: Բայց այն, ինչ երեկ ՀՀԿ գրասենյակի մոտ արձանագրեց Henaran.am-ի տեսախցիկը, լուսանցքում են թողնում “հնարավոր է”-ի բոլոր […]

Վարչապետը չի կայացնում որոշումները

՛՛Վարչապետը չի կայացնում որոշումները, որոշումներ կայացնելու մանդատ ունի նախագահը: Վարչապետն ունեցել է իր տեակետը, դրա մեջ ի՞նչ վատ բան կա, նա ժամանակին ունեցել է մի կարծիք, այսօր ունի մեկ այլ կարծիք՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե եթե Մաքսային միությունն առավել հարմար տարբերակ է Հայաստանի շահերի համար,  ինչու […]

Հայաստանում ինչքան պաշտոնյա կա, հո՞ բոլորին չէինք տեղեկացնելու. Բաղդասարյանը տեղյակ է եղել նախագահի որոշումից

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ երեկ Ազգային անվտանգության խորհրդի նիստում ներկայացվել են Մոսկվայում ստորագրված երկու փաստաթղթերը: Բաղդասարյանը նշեց, որ պարբերաբար քննարկվել է հայ-ռուսական ռազամավարական համագործակցությունը, Հայաստան-Եվրամիություն համագործակցության և միջազգային գլոբալ հարցերի լայն շրջանակը: ՛՛Քաղաքական որոշումը կայացված է, և այն բխում է ՀՀ շահերից, մեր ազգային անվտանգության գերակայության շահերից՛՛,-Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին […]

“ՀՀԿ-ում նստած են մարդիկ, ովքեր նրան “պապա” են ասել”

Armenia today կայքի գլխավոր խմբագիր, քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը լրագրողների հետ հանդիպմանն` անդրադառնալով ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտից երեկ երեկոյան բերման ենթարկված Ստեփան Զատիկյանի որդուն՝ Վրեժ Զատիկյանին` ասաց, որ Ստեփան Զատիկյանը ՀՀԿ հիմնասյուներից է եղել: Նրա խոսքով,  “Հանրապետական” կուսակցությունում այժմ էլ նստած են մարդիկ, որոնք Ստեփան Զատիկյանին “պապա” են ասել, Նժդեհը եւ Ստեփան Զատիկյանը ՀՀԿ-ի սիմվոլներն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի