04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Եվրոպացիները տեղյակ են եղել. Ա. Բաղդասարյան

 ՛՛Մենք մեծ աշխատանք ենք կատարել և մոտեցել այս շրջափուլի ավարտին, մոտեցել ենք Վիլնյուսում այդ փաստաթղթի նախաստորագմանը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նա ընդգծեց, որ Հայաստան-Եվրամիություն քաղաքական համագործակցությունը ենթադրում է քաղաքական, տնտեսական համագործակցություն և համագործակցություն անվտանգության, արդարադատության ոլորտում: ՛՛Թե ինչպիսի համաձայնագիր պետք է ստարագրվի, դա որոշելու են Հայաստանն ու Եվրամիությունը:

Այդ պայմանագիրը նախաստորագրելու բոլոր հիմքերը կան՛՛:

 Դիտարկմանը, որ եվրոպացի քաղաքական գործիչները շոկի մեջ են Հայաստանի Մաքսային միության անդամակցելու որոշումից, Բաղադասարյանն արձագանքեց. ՛՛Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ Եվրոպացի գործընկերները պատշաճ կարգով տեղեկացվել են՛՛:

Ինչ վերաբերում է տնտեսական զարգացումներին, ապա նա շեշտեց, որ եվրոպական որակյալ շուկան երբեք մեր առջև չի փակվում: ՛՛Սա չի նշանակում, որ կդադարենք Եվրամիություն արտահանել այն, ինչ կարող ենք արտահանել՛՛,-եզրափակեց ԱԱԽ քարտուղարը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ