08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2013

Ռուսաստանը Հայաստանին մեսիջներ ուղարկել էր

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը, անդրադառնալով  Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը, ասաց, որ մինչ Մաքսային միություն մտնելու մասին հայտարարությունները Ռուսաստանի կողմից Հայաստանին մեսիջներ ուղարկեցին`զենքի վաճառք, Պուտինի` Բաքու գնալը: “Այս անգամ բավարարվեցինք փոքր կորուստներով”,- նշեց նա:

Մենք մտել ենք մի փուլ, երբ պետք է, իրոք, մեր ջանքերն ավելացնենք. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արդարադատության նախարարություն: Հանրապետության Նախագահը նախ ծանոթացել է աշխատանքային պայմաններին, այցելել քաղաքացիների ընդունելության սրահ, զրուցել աշխատակիցների հետ, ապա նիստերի դահլիճում հանդիպում ունեցել նախարարության ավելի քան երեք հարյուր աշխատակիցների հետ: ՀՀ նախարարություններ և գերատեսչություններ Հանրապետության Նախագահի այցերի շրջանակում այս նախարարություն այցի ժամանակ ևս նախարարը և նրա տեղակալները զեկուցել են 2010-2013թթ. ընթացքում […]

Ես միշտ եղել եմ և այսօր էլ կամ, վաղն էլ լինելու եմ…/վիդեո/

”Ես միշտ եղել եմ և այսօր էլ կամ, վաղն էլ լինելու եմ բալանսավորված քաղաքական գործիչ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է այս պահին ՕԵԿ-ը դուրս գա կոլաիցիայից, ինչպես 2006 թ-ին եղավ: Հիշեցնենք,  այն ժամանակ ՕԵԿ պաշտոնական ձեւակերպմամբ, կոալիցիայի մյուս գործընկերների հետ հիմնական տարաձայնությունը ոչ միայն […]

ԵՄ-ն “չի պատրաստվում” Հայաստանի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը

Եվրամիությունը չի պատրաստվում Հայաստանի հետ նախաստորագրել ոչ Ասոցացման եւ ոչ էլ Խորը եւ համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը: Այդ մասին այսօր “Ազատություն” ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Փիթեր Սթանոն՝ պարզաբանելով, որ այդ փաստաթղթերը համատեղելի չեն Մաքսային միությանը անդամակցության հետ, ինչը պատրաստվում է անել Հայաստանը: Երկու օր […]

Քանի՞ ուսանող դուրս կմնա պետհամալսարանից

ԵՊՀ-ում առայժմ չեն կարող ասել, թե քանի առաջին կուրսեցի ուսման վարձավճարը չվճարելու պատճառով դուրս կմնա համալսարանից: Նշենք, որ սեպտեմբերի 6-ը վճարների մուծման վերջնաժամկետն էր: “Դեռ մինչեւ օրվա վերջ ուսանողները վճարում են: Մի մասը փոխանցումով է կատարում վճարումը, մյուս մասը սոցփաթեթներով եւ հիմնադրամներով”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց համալսարանի  հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն պետ Կարեն Գրիգորյանը: […]

Եթե այս հանցագործությունը շուտափույթ չբացահայտվի…

Մի խումբ ՀՀ քաղաքացիներ հայտարարություն են տարածել: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ.  ”2013 թվականի սեպտեմբերի 5-ի երեկոյան ժամը 22:10-22:20-ի հատվածում, Երեւանի Կողբացու փողոցի բակերից մեկում, ՊԵԿ-ի շենքից մի քանի քայլ հեռավորությամբ, իր ավտոտնակի մոտ, 6-7 անհայտ անձանց կողմից դաժան ծեծի են ենթարկվել Երեւանի մամուլի ակումբի ծրագրերի համակարգող Հայկակ Արշամյանը եւ Վորլդ Վիժն-Հայաստան կազմակերպության մենեջեր Սուրեն Սաղաթելյանը: Վերջիններս […]

Առանց “Բարգավաճ Հայաստանի” /վիդեո/

Ի՞նչ դիրքորոշում ունի ԱԺ պատգամավորների թվով՝ երկրորդ ամենամեծ խմբակցությունը ՀՀ նախագահ ՍԵրժ Սարգսյանի Մաքսային միությանը անդամակցելու հայտարարության վերաբերյալ: Գրեթե բոլոր կուսակցությունները հայտնել են դիրքորոշում: Ինչպես է դիտարկվում այս հայտարարությունը ԲՀԿ-ում, հարցրինք ԲՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին: “Մենք արդեն առիթ ունեցել ենք զարմանք հայտնելու այդ առնչությամբ և որ չեղավ որևէ քննարկում խորհրդարանի հետ, քաղաքական ուժերի, խմբակցությունների […]

Ալիեւն արգելափակեց իր սեփական քաղաքացու մուտքն Ադրբեջան. Գ. Այվազյան

“Ադրբեջանահայերի համայնքը զրկվեց իրավունքից մասնակցելու համապետական ընտրություններին: Ալիեւն արգելափակեց իր սեփական քաղաքացու  մուտքն Ադրբեջան` հայ  լինելու պատճառով”,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ադրբեջանի նախագահի թեկնածու, Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը: Նա նշեց, որ չստանալով Բաքվից անվտանգության երաշխիքներ, իրենք որոշել են առանց դրա մեկնել Բաքու` գալիք ընտրություններին մասնակցելու համար, սակայն ներքին գործերի նախարար Ուսիպովը հրահանգ է իջեցրել, որ իրենց […]

Ճնշում և սպառնալիք

2013 թ. օգոստոսի 22-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի են ունեցել անձանց կյանքին և առողջությանը վտանգ ներկայացնող մի շարք հարձակումներ: Այդ բոլոր անձինք հանդիսանում են քաղաքացիական նախաձեռնությունների աջակիցներ, ովքեր կա՛մ ակտիվ մասնակցություն ունեն բողոքի տարբեր ակցիաներին, կա՛մ անմիջական կապ ունեն ակտիվիստների հետ: Այսպիսով` Օգոստոսի 22-ին Երևան քաղաքի Կոմիտաս 5 հասցեում անհայտ անձանց կողմից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված