13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ալիեւն արգելափակեց իր սեփական քաղաքացու մուտքն Ադրբեջան. Գ. Այվազյան

“Ադրբեջանահայերի համայնքը զրկվեց իրավունքից մասնակցելու համապետական ընտրություններին: Ալիեւն արգելափակեց իր սեփական քաղաքացու  մուտքն Ադրբեջան` հայ  լինելու պատճառով”,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ադրբեջանի նախագահի թեկնածու, Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը:

Նա նշեց, որ չստանալով Բաքվից անվտանգության երաշխիքներ, իրենք որոշել են առանց դրա մեկնել Բաքու` գալիք ընտրություններին մասնակցելու համար, սակայն ներքին գործերի նախարար Ուսիպովը հրահանգ է իջեցրել, որ իրենց առջեւ փակվեն բոլոր ճանապարհները:

“Ռեժիմն արգելափակեց մեր մուտքը Բաքու: Այս քայլով Իլհամ Ալիեւը ձերբազատվեց բոլոր հավանական եւ անհավանական մրցակիցներից, մնաց միայնակ”,- ասաց նա` նշելով, որ իրենք դատապարտում են  Ադրբեջանի  նման գործելաոճը եւ չեն ճանաչում Ադրբեջանի ընտրությունների օրինականությունը:

Գ. Այվազյանը, սակայն, հանձնվել չի պատրաստվում: Նա նշեց, որ իրենք կձեւավորեն Ադրբեջանի վտարանդիների կառավարություն եւ Ադրբեջանի մյուս  բնիկ ժողովուրդների հետ համատեղ   կպայքարեն համադաշնային Ադրբեջանի ստեղծման համար:

“Չի բացառվում, որ շուտով անցկացնենք այլընտրանքային ընտրություններ”,-ասաց Գրիգորի Այվազյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ