17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԱԳՆ-ում սգո օրեր են. Ժամանակ

Թերթի տեղեկություններով` այս երկու օրերին Արտաքին գործերի նախարարությունում սգո օրեր են: Դրա պատճառը Սերժ Սարգսյանի կողմից Մոսկվայում արված ՛՛Հայաստանը ցանկություն ունի միանալու Մաքսային միությանը՛՛ հայտարարությունն է:

Շփոթահար են հատկապես այն պաշտոնյաներն ու շարքային աշխատողներն, ովքեր հույս ունեին, որ Հայաստանը չի միանա Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը, հակառակը` անշեղորեն կգնա Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ու Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի նախաստորագրմանը:

Նրանցից ոմանք այս մի քանի տարիներին աշխատել են այդ փաստաթղթերի վրա, դրա շրջանակներում շփվել են ԵՄ պաշտոնյաների հետ և հատկապես վերջին շրջանում գրեթե կասկած չեն ունեցել, որ կձախողվի այդ գործընթացը: Նրանք հիմա շփոթահար են ոչ միայն այն պատճառով, որ հնարավոր է դանդաղի կամ կասեցվի Հայաստանի՝ եվրաինտեգրման գործընթացը, այլ նաև այն պատճառով, որ առաջիկայում ստիպված են լինելու եվրոպացի իրենց գործընկերներին բացատրել կամ արդարացնել Ս. Սարգսյանի այդ քայլը:

ԱԳՆ-ի թերթի աղբյուրների համաձայն` այդ փաստաթղթերի վրա աշխատող պաշտոնյաները նաև խիստ մտահոգություն ունեն, որ ԵՄ-ը հնարավոր է պատժի Հայաստանին՝ կիրառելով քաղաքական ու տնտեսական որոշակի պատժամիջոցներ: Չեն բացառում, որ շուտով միջազգային կառույցներն իրար հետևից սկսեն իջեցնել Հայաստանի ցուցանիշները և խիստ բացասական զեկույցներ ու հայտարարություններ հրապարակեն: 

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ