08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Արտակարգ իրավիճակ ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ. ոստիկանները մոտ չեն թողնում անգամ լրագրողներին /ֆոտո/

Քիչ հետո կսկսվի ՀՀԿ գործադիր մարմնի սպասված նիստը: Դեպի կուսակցության գրասենյակ տանող Մելիք Ադամյան փողոցի սկզբնամասը, որտեղով պետք է անցնի ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, ակտիվիստները փակել են: Նրանք բողոքում են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ:

Ինչպես տեղեկացնում է Henaran.am-ի լրագրողը, այս պահին ոստիկանները շղթա են կազմել և չեն թույլատրում նույնիսկ լրագրողների մուտքը կուսակցության գրասենյակ: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կոչ արեց հավաքվածներին պահպանել հասարակական կարգը, սակայն ցուցարարները աղմուկ-աղաղակով ընդհատեցին նրա խոսքը: Ոստիկանները բերման ենթարկեցին Վրեժ Զատիկյանին, ով ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի քրոջ որդին է:

Ցուցարաների թիվը 200-ին մոտ է:

ՀՀԿ առաջնորդը դեռ չի ժամանել կուսակցություն: 

20:32

Մեր թղթակցի փախանցմամբ՝ նախագահ Սերժ Սարգսյանը փողոցի վերին հատվածով ժամանեց կուսակցության գրասենյակ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ