23 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վերահսկիչ պալատը դիտո՞ւմ է, թե՞ ստուգում /վիդեո/

Աշխատանքի եւ սոցիալական ծառայության  նախկին պետ Վազգեն Վազգեն Խաչիկյանի եւ  12 աշխատակիցների գործով դատաքննությանը այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վկայություն տվեց Արա Հարությունյանը, ով 1999-2011թթ.աշխատել է սոցիալական ծառայությունում եւ եղել է Խաչիկյանի տեղակալը:

Երբ դատարանին նա հայտնեց, Գյումրիի ծառայությունում բացահայտված չարաշահումների մասին`  Վազգեն Խաչիկյանը փորձեց պարզել, թե հիշում է արդյոք վկան, թե այդ չարաշահումները  Վերահսկիչ պալատի ստուգումներից հետո էին, թե առաջ:

Վկան ասաց, որ Վերահսկիչ պալատի դիտումներից առաջ է եղել, ինչը զարմացրեց նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին:  Դիտումնե՞ր, թե՞ ստուգումներ` հարցրեց դատավորը ու վկան նույն պատասխանը տվեց` դիտումներ:

“Գուցե իրավաբանները ինձ օգնեն. դիտումներ ինչ է նշանակում”,-հարցրեց Պապոյանը: Վազգեն Խաչիկյանն ասաց, որ մինչ ստուգումները դիտումներ են արվում: Դատավորը զարմացավ, բայց այնուամենայնիվ ասաց, որ դրան կանդրադառնան հայտարարությունների փուլում:

Դիտեք նաեւ տեսանյութը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ